News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ոստիկաններն ամեն օր ինքնամեկուսացման խախտման 2-4 դեպք են գրանցում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

Փոխոստիկանապետը նշել է, որ ինքնամեկուսացման ռեժիմին հետեւելու մոնիտորինգի գործառույթը հանձնարարվել է ոստիկաններին: Ցուցակները ներկայացվում են առողջապահության նախարարության կողմից եւ ամեն օր թարմացվում են: Մոնիտորինգը կատարվում է հեռախոսով, յուրաքանչյուր չորս ժամը մեկ անգամ: Օրական գրանցվում է 2-4 խախտում, բայց բոլոր խնդիրները լուծվում են համոզելով, եւ քաղաքացիներն արագորեն կատարում են պահանջը: Միեւնույն ժամանակ, փոխոստիկանապետը շեշտել է ոստիկանության պատրաստակամությունը կատարել այսօր ընդունված օրենսդրական փոփոխությունների պահանջները:

Խոսելով տրանսպորտում ստուգումների մասին` Մհերյանը նշել է, որ, անկախ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից, ոստիկանությունը վերահսկում է, որպեսզի տրանսպորտում ուղեւորների թիվը չգերազանցի տեղերի քանակը: Օրինակ` մարտի 20-ին կազմվել է խախտումների ավելի քան 70 զեկույց:

Պատասխանելով հարցին, թե ինչու են որոշ տոնավաճառներ եւ առևտրի կենտրոններ շարունակում  աշխատել` չնայած արգելքին, փոխոստիկանապետը կոնկրետ պատասխան չի տվել, թե ինչու հրամանը չի կատարվել: Մհրյանը խոստացել է նաեւ ստուգել տեղեկությունները շարունակվող փողոցային առեւտրի մասին եւ քաղաքապետարանի հետ միասին միջոցներ ձեռնարկել: Աշխատանքի դադարեցման մասին նախազգուշացումներ է ստացել, ընդհանուր առմամբ, 370 տնտեսվարող սուբյեկտ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ