News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գնահատելով կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում ստեղծված իրավիճակը եւ դասերի հեռավար կազմակերպման անհրաժեշտությունը, «Ռոստելեկոմ»-ը նոր քայլեր է ձեռնարկում հեռավար կրթությունը ավելի մատչելի եւ հասանելի դարձնելու ուղղությամբ:

Ընկերությունը հնարավորություն է ընձեռում ՀՀ բոլոր մալուխային հեռուստատեսության օպերատորներին վերահեռարձակելու Սմարթ հեռուստատեսության միջոցով հեռարձակվող  Hybrid Edu (ch121) հեռուստաալիքը:

«Ներկա պայմաններում հաշվի առնելով հեռավար ուսուցման կարեւորությունը՝ մենք որոշում ենք կայացրել ՀՀ տարբեր բնակավայրերում գործունեություն ծավալող մեր գործընկերներին հնարավորություն ընձեռել՝ իրենց բաժանորդներին եւս հասանելի դարձնելու ուսուցողական այս հեռուստաալիքը։ Համոզված ենք, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր լուծել բարդ իրավիճակներում առաջացած խնդիրները»,- նշեց «Ռոստելեկոմ»  Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Նախորդ շաբաթ «Ռոստելեկոմ»-ը, համագործակցելով «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ, հայտարարել էր ընկերության Սմարթ հեռուստատեսության միջոցով նոր կրթական հեռուստաալիքի (Hybrid Edu (ch121)) հեռարձակման մասին: Hybrid Edu հեռուստաալիքի եթերում հնարավոր է հետեւել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստվող եւ ՀՀ լավագույն ուսուցիչների կողմից մատուցվող հեռավար դասընթացներին՝ հանրակրթական դպրոցների մի շարք առարկաների վերաբերյալ: Տեսանյութերը կարելի է դիտել նաեւ Ֆիլմադարանի Սերիալներ բաժնի ուսուցողական հարթակում՝ ԿԳՄՍ առանձին ենթաբաժիններով:

Նշենք նաեւ, որ հեռավար կրթությունն ավելի հասանելի դարձնելու նախաձեռնության շրջանակներում «Ռոստելեկոմ»-ի Սմարթ հեռուստատեսության Hybrid Edu կրթական ալիքի եթերում այսուհետ հնարավոր է դիտել «Այբ» կրթական հիմնադրամի «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ուսուցողական նյութերը: «Քան» ակադեմիայի մասնագետների մշակած վարժություններն ու դասերը ունեն բազմազան բովանդակություն՝ մաթեմատիկայից մինչեւ արվեստ, վիճակագրության եւ հավանականության տեսություն: Համագործակցության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի գտնել ընկերության պաշտոնական կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ