News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վարչապետ Բորիս Ջոնսոնի գործողություններին հավանություն տվող բրիտանացիների մասնաբաժինը հասել է 55 տոկոսի` 12 տոկոսով ավել, քան նախորդ շաբաթ եւ 13 տոկոսով ավել, քան մեկ ամիս առաջ: Վարչապետի գործունեության նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող հարցվածների տեսակարար կշիռը 35 տոկոս է կազմել: Սա 11 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա համեմատ եւ 14 տոկոսով պակաս է, քան մեկ ամիս առաջ: Այս տվյալները ներկայացված են YouGov ընկերության կողմից The Times-ի համար երեքշաբթի անցկացված հարցման արդյունքներում:

Ջոնսոնի դրական եւ բացասական վարկանիշների տարբերությունը 20 տոկոսային կետ է կազմել, ինչը ռեկորդային ցուցանիշ է նրա վարչապետության ամբողջ ընթացքի համար: Ջոնսոնը զբաղեցնում է Բրիտանիայի վարչապետի պաշտոնն անցած տարվա հուլիսից եւ Պահպանողական կուսակցությանը հաղթանակ էր բերել նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում: Ջոնսոնի ժողովրդականության աճն աննախադեպ է, նրա վարկանիշը բարձր է նաեւ պահպանողականների ընտրողները չհանդիսացող բրիտանացիների շրջանում, հայտնում է The Times-ը: Օրինակ, ընդդիմադիր Լեյբորիստական ​​կուսակցության համակիրների շրջանում վարչապետի վարկանիշը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 11-ից մինչեւ 24 տոկոս, փոխանցում է ՌԲԿ-ն:

YouGov-ի հարցումն անցկացվել է մարտի 23-ին` Ջոնսոնի կողմից կարանտինային միջոցառումների ցանկը հայտարարելուց հետո: Կարանտինը կգործի առնվազն երեք շաբաթ: Քաղաքացիներին թույլատրվում է տնից դուրս գալ միայն սպորտով զբաղվելու, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության իրեր գնելու, հիվանդանոց այցելելու կամ, անհրաժեշտության դեպքում, աշխատանքի համար: Կառավարության միջոցառումներին աջակցել է հարցվածների 93 տոկոսը: Բրիտանացիների 66 տոկոսը նշել է, որ լուրջ դժվարություններ չի զգում կարանտինային պայմաններում, 29 տոկոսը խոստովանել է, որ դժվար կլինի հետեւել նման ցուցումներին, մնացածը դժվարացել են պատասխանել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ