News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Եթե դուք իմ կենսագրական տվյալներին ծանոթ լինեիք, նման հարց չէիք բարձրացնի։ Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, ասել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասնյանը՝ պատասխանելով Արցախի քաղաքացիներից մեկի այն հարցին, թե ընտրվելուց հետո արդյոք «10 թիկնապահներո՞վ են ման գալո՞ւ»։

Բալասանյանի խոսքով՝ ինքը լինելու է ժողովրդին հավասար մեկը. «Կարեւորում եմ, որ դուք մտահոգված եք։ Դեռեւս 1988 թվականի փետրվարի 22–ից եղել եմ հրամանատար, երբ հարձակվել են Ասկերանի վրա, առաջին մարտական մկրտությունս եմ ստացել։ Ամբողջ պատերազմական գործողությունների ժամանակ երբեւէ ձեր ասած թիկնապահներով ման չեմ եկել, 1994 թվականից առ այսօր թիկնապահներով ման չեմ եկել։ Ես լինելու եմ ձեզանից մեկը, ով հավասար քայլելու է ժողովրդի հետ»։

Քաղաքացիներն այլ հարցեր եւս հնչեցրել են, որոնցից մեկն էլ Արցախում կապի նոր օպերատորի վերաբերյալ է եղել։ Քաղաքացու խոսքով՝ Արցախում բջջային կապը բավականին թանկ է։

«Միանշանակ դուք ճիշտ եք, քանի որ մեր կապը ՀՀ–ի հետ համեմատած բավականին թանկ է։ Երկրորդ օպերատորի մասին մենք հայտարարություն կանենք իմ ընտրվելուց հետո։ Ունենք մոտավորապես 100 հազար բաժանորդ, շատ դժվար է, որ այս տարածքում հայտնվի երկրորդ օպերատորը, բայց մենք կանենք ամեն ինչ, որպեսզի երկրորդ օպերատորի մուտքը միշտ ազատ լինի, կվերանայենք այն պայմանագրերը, որ այսօր «Ղարաբաղ տելեկոմ»–ի հետ է կնքված, բայց համոզված եղեք՝ գնային քաղաքականությունը մենք վերանայելու ենք, ընդհուպ, եթե չհայտնվի երկրորդ օպերատորը»,– պատասխանել է Բալասանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ