News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհը շարունակում է պայքարել COVID-19 կորոնավիրուսի դեմ: Այն հայտնաբերվել է ավելի քան 400 000 մարդու մոտ: DW-ը հետեւում է իրադարձություններին:

Աշխարհում շարունակվում է ավելանալ SARS-CoV-2 նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը: Worldometer կամավորների միջազգային խմբի տվյալների համաձայն՝ վիրուսը թափանցել է արդեն 196 երկիր: Նոր կորոնավիրուսից մահացել է ավելի քան 18 000 մարդ, ապաքինվել է ավելի քան 108 000-ը: Վերջին շաբաթների ընթացքում ամենից շատ տուժած երկիրը դարձել է Իտալիան: Գերմանիայում կոշտ միջոցներ են սահմանում:

Հայաստան

Մինչեւ մարտի 31-ը Հայաստանում դադարեցվել են մարզերից ուղեւորափոխադրումները: Հայաստանում վարակվածների թիվը հասնում է 265-ի:

Բելառուս

Բելառուսում վարակվածների թիվը հասնում է 86-ի:

Օգնություն Իտալիային ՌԴ-ից

Ռուս վիրուսաբանները Հռոմից Բերգամո են տեղափոխվել՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն: Իտալիայում այս պահի դրությամբ Ռուսաստանից 8 բժշկական բրիգադ է գտնվում, աշխատում են մոտ 100 վիրուսաբաններն եւ համաճարակաբաններ:

Իսրայել

Իսրայելում նոր խիստ միջոցեր են մտցվել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Իսրայելցիները կարգադրել են տնից դուրս չգալ: Իշխանությունները արգելել են նաեւ լողափեր, այգիներ, առեւտրի կենտրոններ եւ այլ հասարակական վայրեր այցելելը: Արգելված են նաեւ մինչեւ 10 մարդու մասնակցությամբ հավաքները:     

ՏՀԶԿ

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը համաշխարհային տնտեսության խորը ռեցեսիա է կանխատեսել: «Ավելի ու ավելի հավանական է դառնում, որ ՀՆԱ-ն համաշխարհային մասշտաբով, ինչպես նաեւ առանձին տարածաշրջաններում 2020 թվականի հաջորդ եռամսյակում կկրճատվի»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անխել Գուրրիան:

ԱՄՆ

ԱՄՆ իշխանությունները 2 տրիլիոն դոլար է հատակցրել տնտեսության եւ քաղաքացիներին օգնելու համար: Դրանից 250 միլիարդը կվճարվի ամերիկացիներին եւ 350 միլիարդը՝ ընկերություններին՝ զանգվածային հեռացումները կանխելու համար:

Հնդկաստանն արգելել է հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի արտահանումը

Հնդկաստանի իշխանություններն արգելել են հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի արտահանումը: Մի շարք երկրներում փորձագետներն այդ միջոցն օգտագործում են կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման համար:

Իտալիա

Այսօրվա դրությամբ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 69 176 եւ մահվան 6280 դեպք:

Ուզբեկստան

Ուզբեկստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 5-ով եւ հասել 55-ի:

Ղազախստան

Այսօրվա դրությամբ Ղազախստանում գրանցվել է վարակման 79 դեպք: Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱՆ-ը:     

Չինաստանի իշխանությունները կարող են վերացնել Ուհանի շրջափակումը

Չինաստանի Հուբեյ նահանգի իշխանությունները հայտարարել են, որ Ուհանի շրջափակումը, որը SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնն է համարվում, կարող է վերացվել երկու շաբաթվա ընթացքում: 

Ղրղզստան

Ղրղզստանում 585 քաղաքացի շարունակում է հսկողության տակ մնալ կորոնավիրուսի պատճառով, հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության հանրային առողջության վարչության պետ Այնուրա Աքմատովան: Ըստ նրա` հանրապետությունում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չկան:

ԱՄՆ-ը օգնություն է խնդրել Հարավային Կորեայից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեային խնդրել է բժշկական սարքավորումներ մատակարարել Ամերիկային կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարելու համար: Ըստ dpa գործակալության` Կորեայի Հանրապետության մախագահ Մուն Չժե Ինը հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է հնարավորինս աջակցել իր ամերիկացի գործընկերոջը: Թրամփը մտադիր է առաջիկայում լուծել Հարավային Կորեայից ԱՄՆ սարքավորումների մատակարարման հետ կապված բոլոր անհրաժեշտ հարցերը:

Նոր Զելանդիան արտակարգ դրություն է մտցնում

Նոր Զելանդիայի իշխանություններն արտակարգ դրություն են մտցնում: Երկրում կեսգիշերից շուրջօրյա պարետային ժամ է գործում: Մարտի 25-ի դրությամբ Նոր Զելանդիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 47 նոր դեմք: Ըստ բժշկական իշխանությունների` վարակվածների թիվը կավելանա առնվազն 10 օրվա ընթացքում, քանի դեռ իրավիճակի զարգացման վեկտորը չի փոխել իր ուղղությունը: 

Չինաստան

Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. բորոլ վարակվածներն արտասահմանից ժամանած քաղաքացիներ են, հայտնում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի պաշտոնական կայքը:  

ՌԴ

Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ֆոնին փակվել են բոլոր սինագոգները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հրեական համայնքների դաշնությունը: «Ռուսաստանի մարզերի մեծ մասում կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան, այնուամենայնիվ, սինագոգները փակելու մասին որոշումն ընդունվել է որպես կանխարգելիչ միջոց»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ: Հրեական համայնքները կշարունակեն աշխատել հեռավար կարգով: 

Իտալիան խստացրել է պատիժը կարանտինի խախտման համար

Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում լրջորեն խստացրել է պատիժը կարանտինային միջոցառումների խախտման համար: Այժմ այն անձը, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել եւ ով լքել է մեկուսացման վայրը, կարող է դատապարտվել մեկից հինգ տարի ազատազրկման: Բացի այդ, իշխանությունները մինչեւ 3000 եվրո ավելացրել են տուգանքի վերին սահմանը նման արարքի համար: Նախկինում կարանտինը խախտողին կարելի էր տուգանել 206 եվրոյով, ինչպես նաեւ բանտարկել մինչեւ երեք ամիս ժամկետով: 

ԱՄԷ

Մարտի 25-ից Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) իշխանությունները ամբողջությամբ արգելել են ուղեւորային թռիչքները երկրի բոլոր օդանավակայաններից: Արգելքը կտեւի երկու շաբաթ, բայց չի տարածվի բեռնափոխադրումների, ինչպես նաեւ զբոսաշրջիկների տարհանման նպատակով թռիչքների վրա: 

Առաջին դեպքը Լիբիայում

Լիբիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Սա հաստատել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: 

ԱՄՆ

Սպիտակ տունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսնակ Ստեֆանի Գրիշեմի անցած կորոնավիրուսի թեստի արդյունքները բացասական են: ԱՄՆ առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչը որոշ ժամանակ անցկացրել է մեկուսացման մեջ: Այդ միջոցը ձեռնարկվել էր Բրազիլիայի նախագահի մամուլի քարտուղարի հետ նրա շփումից հետո: Ավելի ուշ պարզվել էր, որ լատինաամերիկյան պետության ղեկավարի ներկայացուցիչը վարակված է կորոնավիրուսով: 

Բավարիա

Բավարիայի ղեկավար Մարկուս Զյոդերը հայտարարել է, որ ապրիլի 1-ից հողային իշխանությունները կվճարեն Բավարիայի բոլոր հիվանդանոցների, ծերանոցների եւ հատուկ կարիքներ ունեցող անձանց համար գիշերօթիկ հաստատությունների աշխատակիցներին ճաշի եւ խմիչքների համար: «Շատ շնորհակալություն աշխատանքի համար, որ դուք շուրջօրյա կատարում եք»,- գրել է նա Twitter- ում: 

Նոր Յորք

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում Նյու Յորքի իշխանությունները մոտ 300 բանտարկյալ են ազատել: Ինչպես պարզաբանել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, խոսքը մանր եւ ոչ բռնի հանցագործությունների համար պատիժ կրող հանցագործների մասին, որոնց ազատազրկումը լրանում է մեկ տարուց ավելի քիչ ժամկետից հետո: Միջոցառման նպատակն է կանխել COVID-19-ի բռնկումը բանտերում: Քաղաքապետի տվյալներով` Նյու Յորքում կորոնավիրուսով վարակման մոտ 15 հազար դեպք է գրանցվել, այսինքն` ԱՄՆ տարածքում վարակվածների ընդհանուր թվի մոտ մեկ երրորդը:

Ֆուտբոլիստները գումար են նվիրաբերել

Մարզիչ Պեպ Գվարդիոլան եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին յուրաքանչյուրը մեկ միլիոն եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Գվարդիոլան գումարը փոխանցել է Բարսելոնայի Fundacio Angel Soler Daniel հիմնադրամին, որը զբաղվում է հիվանդանոցների համար բժշկական պարագաների` դիմակների եւ թոքերի արհեստական օդափոխության համակարգերի ձեռքբերմամբ: Մեսսին կես միլիոն եվրո է նվիրաբերել Կատալոնիայի մայրաքաղաքում գտնվող հիվանդանոցին: Նա նույնքան գումար է հատկացրել նաեւ Արգենտինայի բժշկական կենտրոնին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ