News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մոդենայից Ֆիզկուլտուրայի նախկին ուսուցիչ Մաուրո Մորանդին 30 տարուց ավելի բոլորովին մենակ ապրում է Լա Մադալենա արշիպելագի Բուդելի կղզում։ Նա այնտեղ հայտնվել է պատահաբար․ 1989-ին 50-ամյա Մաուրոն ընկերների հետ մտադրվել է կատամարանով լողալ դեպի Պոլոնեզիա, բայց կատամարանը ջարդվել է եւ նա ստիպված հանգրվանել է մոտակա ցամաքում։ Այնտեղ նա ծանոթացել է կղզու հսկիչի հետ, որը, ինչպես պարզվել է, երկու օրից պետք է թոշակի անցներ։ Մորանդին դա համարել է նշան եւ որոշել է զբաղեցնել նրա տեղը, հաղորդում է Nat-geo-ն։  

Սկզբում նրան աշխատավարձ են վճարել, սակայն հետագայում կղզու սեփականատեր կազմակերպությունը ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնել։ Այնուամենայնիվ, Մաուրոն մնացել է Բուդելիում եւ երբեք դրա համար չի զղջացել։ Նա չի ձանձրանում․ ամռանը պատասխանատու է զբոսաշրջիկների ընդունման համար, իսկ ձմռանը գիրք է կարդում։

Միակ բանը, որ վշտացնում է ճգնավորին՝ կղզի սննամթերքի առաքման հարցն է։ Կղզու պայմանները թույլ չեն տալիս բավարար քանակի սննդամթերք ստանալ։ Ջուրը նա հավաքում է անձրեւաջրերից։ Արտաքին աշխարհի հետ կապի համար ունի արբանյակային հեռախոս եւ համացանց։ Հոսանքի համար օգտվում է արեւային մարտկոցներից։

Չնայած աշխարհից կտրվածությանը Մորանդին հետեւում է վերջին լուրերին եւ մտահոգ է Իտալիայում ապրող իր հարազատների ճակատագրով։ Նրա ինքնազգացողությունը փայլուն է։ 30 տարվա ընթացքում նույնիսկ մի անգամ չի հազացել։ Տարին երկու անգամ բժշկական ստուգման համար նա գնում է Մոդենա, բայց բժիշկները որեւէ խնդիր չեն հայտնաբերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ