News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

G20-ի երկրները ավելի քան 5 տրլն դոլար կներդնեն համաշխարհային տնտեսության մեջ՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքները հաղթահարելու համար։ Այս մասին ասվում է «Մեծ քսանյակի» պետությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ձեւաչափով կայացած գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայում մենք շտապ եւ վճռական քայլեր ենք նախաձեռնում մեր տնտեսությունների աջակցության համար,-նշվում է փաստաթղթում,- Մենք ավելի քան 5 տրլն դոլար ենք ուղղում համաշխարհային տնտեսության մեջ՝ տնտեսական միջոցառումների եւ համավարակի սոցիալական, տնտեսական ու ֆինանսական հետեւանքներին դիմակայելու երաշխիքների նպատակային ֆիսկալային քաղաքականության շրջանակներում»։

Միասնական ճակատ

«Քսանյակի» երկրները «կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում հանդես կգան միասնական ճակատով», գլխավոր առաջնահերթությունները կլինեն «մարդկանց կյանքերի փրկումը, նրանց եկամուտների եւ աշխատատեղերի պաշտպանությունը, ֆինանսական կայունության պահպանումը»։

Օգնություն ԱՀԿ-ին

G20-ի երկրների առաջնորդները պայմանավորվել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար միջոցներ տրամադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, միջազգային կազմակերպություններին, մասնավոր հատվածին, բարեգործական կազմակերպություններին եւ մասնավոր անձանց ներդրում ունենալ այդ ջանքերում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ազատ առեւտուր

G20-ի երկրների առաջնորդները հանդես են եկել նոր կորոնավիրուսի հետեւանքով հիվանդության համավարակի պայմաններում ազատ, կանխատեսելի, կայուն միջազգային առեւտրի աջակցության համակարգված գործողությունների օգտին։

«Մենք հավատարիմ ենք համատեղ աշխատանքի շարունակմանը՝ միջազգային առեւտրի թեթեւացման եւ այնպիսի համակարգված պատասխան գործողությունների համար, որոնց դեպքում խուսափելի կլինի միջազգային կապերին եւ առեւտրին անհարկի միջամտությունը»,- ասվում է երեք էջանոց փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ