News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան հայտարարել է նոր եվրոպական մոտեցումների անհրաժեշտության մասին COVID-19 կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում եւ հույս հայտնել, որ դրա վտանգը Եվրոպայի համար կգնահատվի ճիշտ ժամանակին, երբ դեռ ուշ չի լինի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք ապրում ենք մեր պատմության տխուր էջը: Մենք տեսել ենք իրադարձություններ, որոնք անհնար կլինի մոռանալ: Մի շարք շրջաններ, եւ, մասնավորապես, ավագ սերունդը շատ թանկ է վճարում»,-հայտարարել է նա:

«Անհրաժեշտ են հետագա համընդհանուր նախաձեռնություններ: Դրանք կփոխարինեն հին սխեմաները, որոնք այլեւս չեն արձագանքում ներկայիս ողբերգական իրականությանը: Ես հույս ունեմ, որ բոլորը գիտակցում են վտանգի լրջությունը Եվրոպայի համար, քանի դեռ չափազանց ուշ չէ: Համերաշխությունը պահանջված է ոչ միայն ԵՄ արժեքների համար, այլ նաեւ բխում է մեր ընդհանուր շահերից»,-ասել է Մատարելան:

Նա ընդգծել է, որ Իտալիայում մի քանի օրվա ընթացքում դիտարկվում են նոր վարակվածների աճի տեմպերի դանդաղում:

Իտալիան զբաղեցնում է առաջին տեղը Եվրոպայում կորոնավիրուսի տարածման արագությամբ: Ըստ ուրբաթ հրապարակված վերջին պաշտոնական տվյալների՝ ներկայում Ապենիններում գրանցված է նոր տիպի վիրուսով վարակման 86 հազար դեպք, շուրջ 11 հազար հիվանդ առողջացել է, զոհերի թիվը կազմում է 9134 մարդ: Այդկերպ Իտալիայում վարակվածների թիվը գերազանցել է Չինաստանում վարակվածների թվին, որի իշխանությունները հայտնել են 81,3 դեպքերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ