News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է 87 տարեկանում:

Լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին: Հայտնի է, որ նրա նախնիները լեհեր են, ուկրաինացիներ, գերմանացիներ եւ հայեր: Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստան իր այցելության ժամանակ հայտարարել էր, որ ուրախ է տուն վերադառնալու համար: Քշիշտոֆ Պենդերեցկին երեք անգամ Գրեմմի մրցանակ է ստացել: Մեծ թվով այլ պարգեւների դափնեկիր է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով 2013 թվականի նոյեմբերին հոբելյանի առիթով Քշիշտոֆ Պենդերեցկին  պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

2018 թվականին աշխարհի տարբեր երկրներում անցկացվել են Պենդերեցկու 85-ամյա հոբելյանին նվիրված փառատոներ եւ համերգներ: Ականավոր լեհ կոմպոզիտորի հոբելյանի տոնակատարությունը փետրվարին սկսվել է նաեւ Հայաստանում, որտեղ Պենդերեցկու ստեղծագործությունները կատարվել են Հայաստանում Պենդերեցկու օրերի ժամանակ, շատերը՝ Հայաստանում առաջին անգամ: Համերգային սեզոնն իր ներկայությամբ պատվել էր անձամբ կոմպոզիտորը: Նա այդ ժամանակ նշել էր, թե իր համար անչափ կարեւոր է, որ այսպիսի փառատոնն անցկացվում է հենց Հայաստանում: «Ես մշտապես մեծ ուրախությամբ եմ կնոջս հետ Հայաստան գալիս: Ամեն անգամ Հայաստան գալով՝ ես բարձր մակարդակով կատարված ցնցող երաժշտություն եմ լսում, եւ ամենագլխավորը՝ այստեղ հրաշալի մարդկանց եմ հանդիպում: Ինձ թվում է, որ այստեղ ես տանն եմ: Բայց, ցավոք, ես հայերեն չեմ խոսում»,- ասել է նա:

Հարցազրույցում Քշիշտոֆ Պենդերեցկին ընդգծել է այն փաստը, որ իր ստեղծագործական գործունեության վրա լուրջ ազդեցություն են ունեցել 2 կոմպոզիտորներ՝ Բախը եւ Կոմիտասը: Նա մի քանի տարի առաջ գրել էր «Երրորդ սաղմոս» ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այն առաջին անգամ «Հովեր» երգչախմբի կատարմամբ հնչել է 2015 թվականի մայիսին Նյու Յորքի Քարնեգի հոլում տեղի ունեցած համերգին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Սա ողբերգական կոչ է Աստծուն եւ օգնության խնդրանք:

«Ամեն անգամ ես լսում եմ, թե իմ ստեղծագործություններն ինչպես են կատարվում Հայաստանում: Ձեր հոյակապ դիրիժորները ներկայացնում են իմ կոմպոզիցիաները, եւ դրա համար նրանց շնորհակալ եմ»,- նշել է Մաեստրո Պենդերեցկին:

Հայաստան իր այցերից մեկի ժամանակ նա հայտնել է, որ հայկական արմատներ ունի: Մաեստրոն խոստովանել է, որ իրեն քառորդ մասով հայ է զգում, քանի որ իր տատիկը հայկական ծագում ունի: «Այո, նրա հայրը հայ էր: Եվ գիտեք, տատիկի տանն ամեն ինչ հայկական ավանդույթներով էր ստեղծված, չնայած եւ նա հայերեն չէր խոսում: Նա ծնվել է արեւելյան Լեհաստանում, Ստանիսլավով քաղաքում: Քաղաքը Ստանիսլավով է կոչվել մինչեւ Երկրորդ աշխարհամարտի սկիզբը: Երբ 1939 թվականի սեպտեմբերի 17-ին խորհրդային զորքերը գրավեցին Լեհաստանի արեւելյան հատվածը, այն սկզբում վերանվանվեց Ստանիսլավի, իսկ 1962 թվականին սկսեց կոչվել Իվանո-Ֆրանկովսկ: Քաղաքը հիմնադրվել է 1662 թվականին, ու հայկական մեծ համայնքն այնտեղ է ապրել ամենասկզբից, առաջին շենքը (փայտե) Սուրբ Կույս Մարիամի հայ կաթոլիկ կոստյոլն էր (կաթոլիկ եկեղեցի) եւ կառուցվել էր 1669 թվականին: XIX դարում հայերի թիվը հասնում էր քաղաքի բնակչության 10 տոկոսին: Ես նրան լավ եմ հիշում, նա հրաշալի մարդ էր, անչափ ջերմ: Եվ հոգատար տատիկ էր: Ես նրա հետ շատ մտերիմ էի, քանի որ երկար ժամանակ միասին նույն քաղաքում ենք ապրել»,- ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ