News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի արտահերթ նիստում հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը:

Ըստ այդմ, Կառավարությունը նվազագույն ամսական աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրի 2020 թ. մարտի 13–ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիներին։ Այս մասին Կառավարության արտահերթ նիստին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Միջոցառման շահառու են այն ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ՝ առնվազն 2020 թ. հունվարի 1–ից մինչեւ մարտի 13-ն ընկած  ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13–ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում»,- ասաց նախարարը։

Շահառու են ոչ միայն այն քաղաքացիները, որոնք ոչ միայն հունվարի 1-ից են աշխատել, այլեւ հունվարի 1-ից  մինչեւ մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու եւ կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը։

Զարոուհի Բաթոյանի խոսքով՝ աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Նախարարը նաեւ թվարկեց, թե աջակցությունից ովքեր չեն կարող օգտվել՝

1 - Ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը

2 - Ով 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաեւ այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա

3 - 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել

4 - Ով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու է եղել։ Խոսքն այն անձանց մասին է, որ մարտի13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվել են եւ մինչեւ 14 տարեկան երեխա ունեն:

Նիկոլ փաշինյանը պարզաբանեց, որ այս որոշմամբ խոսքն այն քաղաքացիներչի մասին է, որոնք մարտի 13-30-ը կորցրել են աշխատանքը եւ նոր աշխատանք չեն գտել, եւ նախորդ ծրագրի շահառու չեն, նրանց կտրվի միանվագ օգնություն նվազգոույն աշխատավարձի չափով:

Նրանք էլեկտրոնային եղանակով պետք է դիմեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Դիմումները կընդունվեն արդեն ապրիլի 2-ից, բայց նախարարությունը կաշխատի այնպես անել, որ առանց դիմումների էլ այդ գումարները փոխանցվեն այդ անձանց հաշիվներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ