News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահն ավելի քան 3 ժամ առաջ հայտարարեց, որ 21։30–ից հետո սկսելու է նիստը, եւ ընդդիմությունը կրկին չկա. ես կարծում եմ սա լավագույն ապացույցն է, որ այն հայտարարությունները, որ արվում էին 3 ժամ առաջ առ այն, որ ընդդիմությունն այստեղ չի, որովհետեւ իրենց ուշ են զգուշացրել, ընդամենը շոու էր, ընդ որում՝ ոչ թե անմեղ շոու էր, այլ շատ կարեւոր եւ ծանր վիճակում, արտակարգ դրության պայմաններում՝ մանիպուլյացիա էր։ Այս մասին այսօր՝ մարտի 31–ին ԱԺ արտահերթ նիստի ժամանկ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ կա հստակ խնդիր, որ կապված է մարդկանց կյանքերի հետ. «Պարետատունն առաջարկում է մեզ, իրենց հնարավորություն տալ ներդնել մի մեխանիզմ, որը կարող է նպաստել նրան, որ փրկվեն մարդկային կյանքեր։ Ընդդիմությունը շատ ցածր մանիպուլյացիաներով ստեղծում է տպավորություն, որ նախագիծը գաղտնալսման մասին է, ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, սիրելի ժողովուրդ, նախագիծը գաղտնալսումներ չի ենթադրում

Եթե ես որպես պատգամավոր մոռանամ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների այսօրվա պահվածքը, բայց որպես քաղաքացի ես  երբեք դա չեմ մոռանալու, որովհետեւ սա շատ անլուրջ եւ անպատասխանատու պահվածք է։ Եկեք գնանք սրիկայության կանխավարկածով։ Ենթադրենք Կառավարությունում բոլորը սրիկաներ են, ԱԺ–ում մեծամասնությունը բոլորը սրիկաներ են, բացի Սասուն Միքայելյանից,– կատակեց նա։ Ո՞րը կարող է տրամաբանական պատճառ լինել մեզ համար, որ ուզենանք 20 օրով մարդկանց զանգերը ֆիքսել, ի՞նչ պետք է ստանանք մենք դրանով, եթե լինեինք բռնապետական պետություն, գուցե ինչ որ իմաստ լիներ, ասենք վաղուց մտածած լինեինք, որ  Գեւորգ Գորգիսյանը մեծ վտանգ է այս իշխանությա համար, բայց այդպես չէ։ Այսօր հանրապետական վերջին թափթփուկից բռնած մինչեւ Գեւորգ Գորգիսյան, ազատ խոսում են, գրում են, ինչ ուզում անում են»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ