News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), օգտագործելով իր գիտական ներուժը, ամեն ջանք կգործադրի՝ աջակցելու Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը։ Այս մասին, ըստ a1plus.am-ի,  ասված է լաբորատորիայի հանրային կապերի և հաղորդակցության բաժնի հայտարարությունում:

«Լաբորատորիան այժմ աշխատանքներ է տանում չորս ուղղությամբ․ մեծացնելով արտադրական հզորությունը և ներգրավելով հավելյալ մասնագետների՝ ավելացվել է թթվածնի արտադրությունը, ակտիվ աշխատանքներ են տարվում նաև շնչառական ռեսպիրատորներ, օզոնատորներ, ուլտրամանուշակագույն լամպեր ու վառարաններ պատրաստելու ուղղությամբ», նշել են Ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները։

Ըստ նրանց՝ շնչառական ռեսպիրատորների շնորհիվ ապահովվում է մարդու արհեստական շնչառությունը, ինչը համաճարակային այս իրավիճակում հատկապես կարևոր է թոքաբորբով հիվանդների համար:

«Մյուս սարքը, որը դեռևս 90-ականներին Ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները մշակել ու արտոնագրել են, օզոնատորն է։ Հոսանքին միացված օզոնատորը, ըստ էության, վարակազերծում է օդը։ Օզոնն ինքնին վտանգավոր եռատոմ մոլեկուլ է, որը, սակայն, 30 րոպեում վերանում է՝ վերացնելով նաև մանրէներն ու վիրուսները։ Իսկ ուլտրամանուշակագույն լամպերն ու վառարանները կարող են օգտագործվել բուժաշխատողների պաշտպանական արտահագուստն ու դիմակները ախտահանելու համար»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ