Իրանի հետ արտահանման եւ ներմուծման մասով, բացի՝ բժշկական ապրանքներից, որեւէ սահմանափակում չկա: Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Նա հավելեց, որ ապրանքաշրջանառությունն իրականացվում է «Մեղրի» անցակետում եւ Ագարակի տերմինալում կամ էլ իրականացվում է փոխադրում ոստիկանության ուղեկցությամբ եւ առողջապահության նախարարության, ՊԵԿ-ի եւ այլ պատասխանատու պետական մարմինների թույլտվությամբ: «Բժշկական ապրանքների մասով սահմանափակումներ կան բոլոր երկրների հետ, որոնք չեն մտնում ԵԱՏՄ կազմում»,- պարզաբանեց փոխնախարարը: