News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.49
EUR
539.28
RUB
7.02
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մենք խնդիր ենք դրել, որ առաջիկա օրերին օրական թեստերի քանակը դարձնենք 1000։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6–ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ են բնակչության զանգվածային թեստավորում անել, որպեսզի ամբողջ պատկերը երեւա եւ հեշտ լինի կանխարգելել վիրուսի տարածումը։

«Այսօր մեր օրական թեստերը տատանվում են 250–300 մինչեւ 400, բայց մենք խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից, գուցե դա լինի վաղը, մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար, խնդիր ենք դրել օրը 1000 թեստ անել։ Հիմա մենք բավականին մեծ քանակի թեստեր ենք գնում, մոտավորապես 70 հազարին ձգտող»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում են թեստերի տեղական արտադրության ստեղծելու հարցը. «Կառավարությունն այսօր որոշումն ընդունեց, մենք բավականին մեծ գումար հատկացրինք, որպեսզի անհրաժեշտ հումքը ձեռք բերենք եւ ինստիտուտին կտրամադրենք, որպեսզի նրանք արտադրությունը կարողանան ստեղծել։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի տեղում կազմակերպենք թեստերի արտադրություն եւ մասնագետները վստահեցրել են, որ ստացվելու է դա։ Այնպես որ, այո, զանգվածային թեստավորում պատրաստվում ենք իրականացնել, որովհետեւ օրը 1000–ը բավականին լուրջ թիվ է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է կորոնավիրուս. Արսեն Թորոսյան
Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ...
«Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ. Նիկոլ Փաշինյան
Հիշեցնենք, որ երեկ բողոքի ակցիա էր տեղի ունեցել այդ շուկայում, գյուղացիները դեմ էին շուկան ախտահանման նպատակով 24 ժամով փակելու պարետի որոշմանը...
«Օրական 500-ը դարձնենք օրական 5». Նիկոլ Փաշինյանը շարունակել է մարդկանց կուտակումներով լուսանկարներ հրապարակել
Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա...
Հայաստանում իշխանությունը իր բուն գործը թողած՝ սկսել է «ով է մեղավորը» արշավը. Էդմոն Մարուքյան
Ընդհանրապես մեղավոր փնտրելու ժամանակը չէ, որովհետեւ մենք դրանով ոչ մի հարց չենք լուծում...
Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համերաշխության օրակարգով․ ԱԻ նախկին նախարար
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամբողջովին ձախողել է հակահամաճարակային․․․
Դուբայում հունիսի 3-ից լիարժեք աշխատանքը կվերսկսեն առեւտրի կենտրոններն ու մասնավոր ձեռնարկությունները
Դուբայի տնտեությունը, որը զգալի աստիճանով կախված է մանրածախ առեւտրից եւ զբոսաշրջությունից, տուժել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումներից․․․
Ամենաշատ