News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին 133 նախագիծ մասնակցել է: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Ըստ նրա` մասնակիցները պետք է բազմատեսակ խնդիրների լուծումներ ներկայացնեն` կորոնավիրուսի տարածման կանխումից մինչեւ ծագած իրավիճակի հետ կապված սոցիալական հարցերի լուծումը:

Մրցույթը հայտարարվեց չորս հիմնական լոտերով՝ առաջին լոտը 2 միլիոն դրամ է, երկրորդը` 3 միլիոն, երրորդը` 5 միլիոն, չորրորդը` 10 միլիոն: Մրցույթի մասնակիցներն իրենք են որոշել, թե որ լոտին հավակնեն՝  ելնելով իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման չափից: Այս փուլում հայտերի ընդունման վերջնաժամկետն ավարտվել է, եւ գնահատող հանձնաժողովը պետք է որոշի հաղթողներին: Արշակյանի խոսքով` հաղթողները կորոշվեն եւ կհայտարարվեն այսօր կամ վաղը:

«Նախարարությունն ընդհանուր 133 դիմում է ստացել, որից 37-ը` գաղափարի փուլում, 59-ը` մշակման փուլում, եւ եւս 37-ը` կիրառման փուլում, այսինքն, պետք է մոդիֆիկացնել եւ կիրառել»,- ասաց նախարարը: Նախագծերի մեծ մասը վերաբերում էին մեկուսացված մարդկանց տեղաշարժի վերահսկմանը, տարեց եւ խնամքի կարիք ունեցող մարդկանց օգնությանը, սարքերի տվյալների հավաքագրմանը եւ առեւտրային եւ կրթական հարթակների ստեղծմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ