News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը շարունակում է աշխատել իր ամբողջ ծավալով: Ապրիլի 8-ին հրավիրված ասուլիսին այս մասին ասաց բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` հիշեցնելով, որ, պարետատան որոշման համաձայն, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը տնտեսական գործունեության այն տեսակներից է, որը թույլատրվում է արտակարգ դրության պայմաններում:

Նրա խոսքով` գործարանները շարունակում են աշխատել առկա պատվերների շրջանակներում: «Պաշտպանության նախարարության հետ մի շարք պայմանագրեր են ստորագրվել, եւ այժմ մենք մտել ենք արտադրության ակտիվ փուլ»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ այսօր քննարկումներ կանցկացվեն տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ: «Այս քննարկումները տեւական են լինելու: Մենք ձգտում ենք հասկանալ, թե ինչ խնդիրների են բախվում մեր տեխնոլոգիական ընկերությունները եւ ինչ գործիքներ պետք է կիրառի պետությունը»,- հայտարարեց Արշակյանը: Հակոբ Արշակյանի խոսքով` պետությունն այժմ նոր հնարավորություններ է բացել այն ընկերությունների համար, որոնք ծառայություններ են մատուցում արտասահմանյան ընկերություններին, բայց այժմ պարապուրդի մեջ են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Այն ընկերությունները, որոնք որոշակի խնդիրների են բախվել շուկայական իրավիճակի հետ կապված, կարող են օգտվել դրամաշնորհային ծրագրերից: Մենք դրանց մասին կհայտարարենք առաջիկա օրերին: Այն ընկերությունների մասնագետները, ովքեր այժմ հարկադիր պարապուրդի մեջ են հայտնվել, կարող են մասնակցել նախագծմանն ու արտադրությանը»,- ասաց Արշակյանը` հավելելով, որ դրամաշնորհային ծրագրերը լավ հնարավորություն են նոր ընկերություններ ստեղծելու համար: Նախարարի խոսքով` դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար այս տարի 930 միլիոն դրամ է նախատեսվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ