News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկրում համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ազատազրկված անձանց իրավունքներն ու վերջիններիս առնչվող ցանկացած հարց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) մշտական ուշադրության կենտրոնում է:

Այս անգամ Խումբը դիմել է ՀՀ Ոստիկանություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել ազատազրկված անձանց՝ քրեակատարողական հիմնարկներից դատարան տեղափոխությունների և արտակարգ պայմաններում պահանջվող սանիտարահիգիենիկ նորմերի պահպանության վերաբերյալ:

Խմբի պաշտոնական հարցմանը ի պատասխան՝ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ՝

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման և ՀՀ Պարետի որոշումների պահանջները՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատությունից զրկված անձանց տեղափոխող մեքենաները յուրաքանչյուր երթից առաջ ախտահանվում են սանիտարահիգիենիկ նյութերով, իսկ ուղեկցող դասակի անձնակազմը ապահովված է ախտահանիչ նյութերով և անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով և ձեռնոցներով։

Յուրաքանչյուր երթի ժամանակ տեղափոխվում է 1 ազատությունից զրկված անձ՝ մեքենայում անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով:

Ազատությունից զրկված անձանց տեղափոխելու ընթացքում վերջիններիս քրեակատարողական հիմնարկների կողմից տրամադրվել են պաշտպանիչ միջոցներ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ