News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

11-ին եւ 12-ին պանամանացիները ստիպված կլինեն մնալ տանը` նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Իշխանությունների համապատասխան որոշումը հրապարակվել է հանրապետության նախագահ Լաուրենտինո Կորտիսոյի թվիթերյան էջին:

«Երկրի սանիտարական անվտանգության ապահովման եւ պանամանացիների կյանքի եւ առողջության պահպանման համար մենք հայտարարում ենք, որ շաբաթ օրը` ապրիլի 11-ին, եւ կիրակի օրը` ապրիլի 12-ին, ոչ ոքի չի թույլատրվի փողոց դուրս գալ` տոտալ կարանտին պահպանելու համար»,- գրել է պետության ղեկավարը:

Համաձայն վերջին պաշտոնական տվյալների` Պանամայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2.528 դեպք, մահացել է 63 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մարտի 23-ից Պանամայի կառավարությունը որոշում էր կայացրել 30 օրով դադարեցնել օդային հաղորդակցությունն այլ երկրների հետ: Ապրիլի 1-ից երկրում կարանտին է հայտարարվել` վարակի տարածումը կանխելու համար: Ընդ որում, կանանց թույլատրվում է դուրս գալ տնից երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին, իսկ տղամարդկանց` երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին: Կիրակի օրերին քաղաքացիներին պարտավորեցրել են մնալ տանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ