News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով ներկայիս Կորոնավիրուս համաճարակից ստեղծված իրավիճակը, Լոս Անջելեսի Միացյալ Մարմինը, Միացյալ Հայ Երիտասարդները եւ Հայոց Ցեղասպանության Հանձնախումբը որոշեցին չեղարկել Ապրիլ 24-ի ոգեկոչման առնչվող բոլոր միջոցառումները:

Համայնքային այս երեք կազմակերպությունները ծրագրել էին ա) Ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր բ) Քայլարշավ ցույց Փոքր Հայաստան, Լոս Անջելես եւ գ) Բողոքի ցույց Լոս Անջելոսի Թուրքական հյուպատոսության առջեւ:

Վերոհիշյալ կազմակերպությունները կայացրել են նման որոշում ոչ միայն ելնելով զուտ բարոյական նկատառումներից, այլ նաեւ հետեւելով տեղական իշխանությունների առողջապահական կանոնակարգին, որոնք ստեղծվել են Կորոնավիրուսի տարածումը մեղմացնելու եւ կյանքեր փրկելու համար:

Մենք շարունակում ենք մնալ հավատարիմ Հայ Դատի պահանջնրին եւ շարունակելու ենք մեր աշխատանքները ուղված Հայոց Ցեղասպանության արդար լուծորոշմանը՝ պահանջելով ճանաչում Թուրքիայի կառավարությունից, ինչպես նաեւ արդար փոխհատուցում: Թեպետ մենք չենք կարողանալու միասնական բողոքի ձայն բարձրացնել Ապրիլի 24-ին, մենք գիտակցում ենք, որ մեր միասնական աշխատանքները պետք է տարվեն տարին 365 օր: Մենք կշարունակենք լինել միասնական եւ մեր ձայնը լսելի կդարձնենք մեր 1,5 միլիոն զոհերի համար: Առաջիկա օրերին մենք կհայտարարենք Ապրիլ 24-ի ոգեկոչման այլ ծրագրերի մասին, որոնք կփոխարինեն ավանդական հավաքներին:

Մենք շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների Տան Պալատին եւ Սենատին Հայոց Ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ ճշմարտությունը եւ արդարությունը վերահաստատելու համար: Շնորհակալ ենք նաեւ իրենց անկոտրուն աշխատանքների համար այս անորոշ եւ դժվար ժամանակներում:

Մենք հուսով ենք եւ աղոթում ենք, որ այս համաճարակը շուտով կվերջանա ու մեր համայնքը էլ ավելի կհզորանա:

Միացյալ այս հանձնախումբը ձեզ մաղթում է ամենայն բարիք: Մնացեք միշտ առողջ եւ ապահով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցածր եկամուտ ունեցող երկրները կորոնավիրուսի ախտորոշման 120 միլիոն թեստ կստանան. ԱՀԿ
Այս թեստերը թույլ են տալիս վարակի ախտորոշում անցկացնել ընդամենը 15-30 րոպեում...
ԱՄՀ-ն պատմել է, թե ինչպես համավարակը կազդի եվրոպական երկրների տնտեսությունների վրա
Ընդ որում, Գեորգիեւան խոստովանել է, որ երկրորդ եռամսյակի տվյալները մի փոքր ավելի լավն էին, քան հունիսյան կանխատեսումները ...
ԱՀԿ-ն դեռ տվյալներ չունի կորոնավիրուսի ծագման մասին
Նրա խոսքով` վիրուսի ծագման հարցն ուսումնասիրում են չինացի փորձագետները, ԱՀԿ-ն հրավիրվել է մասնակցել...
ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսը կարող է սեզոնային վարակ դառնալ
Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե երբ դա կարող է պատահել, բայց ես լավատես եմ․․․
Մակրոնը փորձել է արդարացնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված նոր սահմանափակումները
Մերկել. Գերմանիայում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվը կարող է հասնել 19 200-ի
Ամենաշատ