News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հակաճգնաժամային 9 միջոցառումները հերթով սկսում են գործել. այս պահի դրությամբ արդեն իսկ բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ ասել, որ այս թիվը մեր նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է: Այն հընթացս կլրացվի: Կառավարությունն արդեն հրապարակել է էլեկտրոնային այն պատուհանը, որով քաղաքացիները կարող են ստուգել՝ արդյոք իրենք տվյալ սոցիալական ծրագրերի շահառու են, թե ոչ: Այս օրերին բազմաթիվ շահառուներ իրենց անունները չեն գտել, բայց ես ուզում եմ ասել, որ ամենօրյա ռեժիմով մենք թարմացնում եքն տվյալները: Իհարկե, բազան ամենաուշը հաջորդ շաբաթվա սկզբին կամբողջանա եւ ամբողջ աջակցության փաթեթները հասանելի կլինեն բոլոր շահառուների համար»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ՀՀ բանկերը շուրջ 290 հազար քաղաքացիների տվել են վարկային արձակուրդ՝9,3 մլրդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 5300 իրավաբանական անձանց՝ 15,4 մլրդ դրամի չափով:

«Բոլոր հիմքերը կան ասելու, որ այս պրոցեսը կշարունակվի: Այս որոշումները կայացվել են առանց կառավարության կողմից որեւէ վարչական ներգործության: Սա կարեւոր է, որովհետեւ ճգնաժամի սկզբին մեր շատ գործընկերներ մեզ փորձում էին դրդել, որ մենք վարչական որոշում կայացնենք, որոնք կպարտադրվեն բանկերին: Մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով, եւ այն, որ բանկային համակարգը մեր հորդորներին արձագանքել է, նշանակում է, որ այդ զգայուն համակարգը վստահություն է տածում կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ»,-ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ