News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (ՄԿԻ) բավարար գիտական եւ տեխնիկական ներուժ ունի կորոնավիրուսների հայտնաբերման թեստերի արտադրության համար: Այս մասին ապրիլի 9-ին մամուլի ասուլիսին ասաց ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը:

Նրա խոսքով` նման թեստերի մշակումն ինստիտուտի ամենօրյա գործառույթների շարքում է, իսկ ՀՀ ԳԱԱ ՄԿԻ-ի մասնագետները նման թեստերի` զրոյից մշակման փորձ ունեն: «Մեր ինստիտուտն իր հետազոտությունների մեջ պոլիմերային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդներն է կիրառում, իսկ հետազոտության արդյունքները հրապարակվում են միջազգային գիտական ամսագրերում, ինչպես նաեւ` ինստիտուտի կայքում: Մեր հետազոտությունների համար, հիմնականում, պատրաստի թեստեր չկան, ուստի մեր կողմից օգտագործվող թեստերը մշակվում եւ օպտիմիզացվում են մեր թիմի կողմից: Սա մեր ամենօրյա գործառույթներից է»,- նշեց Առաքելյանը: Նա հավելեց, որ կուտակված փորձի շնորհիվ ինստիտուտի մասնագետները կապահովեն ծրագրի հաջող իրականացումը:

Ինստիտուտում թեստեր են անցկացվելու, որոնք լիովին նույնական կլինեն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից այսօր օգտագործվող թեստերին: Հայաստանի տարածքում արտադրություն հիմնելու գաղափարը ծնվել է կորոնավիրուսի բռնկման պատճառով թեստերի դեֆիցիտի ֆոնին: Նախագծի նպատակը մատչելի գնով թեստերի անխափան մատակարարման ապահովումն է` ժամանակ շահելով եւ արագ արձագանքելով ներքին պահանջարկին:

Մեկնաբանելով հարցն այն մասին, թե երբ կարելի է ակնկալել արտադրության սկիզբը, Առաքելյանը նշեց, որ տեխնոլոգիական տեսանկյունից թեստերի արտադրությունը բարդ գործընթաց չէ: «Անհրաժեշտ նյութերի առկայության դեպքում մենք կկարողանանք շատ արագ սկսել արտադրությունը: Բնականաբար, արտադրությունը սկսելուց առաջ անհրաժեշտ կլինի փորձարկումներ եւ որակի վերահսկում իրականացնել, բայց դա շատ ժամանակ չի պահանջի»,- ասաց Առաքելյանը:

Այս փուլում հիմնական խնդիրն է համապատասխան նյութերի ներմուծումը: Առաքելյանի խոսքով՝ ներկայումս բանակցություններ են վարվում մի քանի երկրների հետ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում եւ մատչելի գնով անհրաժեշտ նյութերի մատակարարումների ապահովման համար: «Մենք ձգտելու ենք նրան, որ արտադրվող թեստերի արժեքը ներմուծողների համար մատչելի լինի»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ գործնականում կառավարության հատկացրած բոլոր միջոցներն ուղղվելու են հումքի ձեռքբերմանը:

Դրանից բացի, քննարկվում են արտադրությունը սկսելու համար ֆինանսական, տեխնիկական աշխատանքները, նախապատրաստվում է համապատասխան ենթակառուցվածքը: «Մենք ունենք արտադրության համար անհրաժեշտ ամբողջ սարքավորումը, սակայն դիտարկում ենք լրացուցիչ տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունը, որը չնայած առաջին անհրաժեշտության չէ, բայց կարող է արագացնել արտադրական գործընթացը»,- շեշտեց Առաքելյանը:

Խոսելով այն մասին, թե հայկական թեստերն արդյոք կարտանհանվե՞ն արտասահման,  Առաքելյանը նշեց, որ այսօր առաջնահերթ խնդիրը թեստերի ներքին պահանջարկի ապահովումն է: «Ժամանակը ցույց կտա՝ կկարողանա՞նք արդյոք ապագայում թեստերն արտահանել»,- հայտարարեց նա: ՄԿԻ տնօրենը դժվարացավ պատասխանել հարցին, թե որքան կարժենա մեկ թեստի արտադրությունը, եւ ինստիտուտը օրական քանի թեստ կկարողանա արտադրել: Նա նշեց, որ նման հարցերին ավելի մանրամասն կպատասխանի արդեն արտադրությունը սկսելուց հետո: «Գինը կախված է շատ գործոններից: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ապահովենք առավելագույն մատչելի եւ հուսալի տարբերակ»,- շեշտեց Առաքելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ