News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2020 թվականի երկրորդ եռամսյակում Եվրագոտում տնտեսական անկում կգրանցվի 10,5 տոկոսով տնտեսության արտադրողականության անկման ֆոնին: Այդ կանխատեսումը հինգշաբթի՝ ապրիլի 9-ին հրապարակել են Մյունխենի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի եւ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի մասնագետները, հաղորդում է DW-ը:

Նրանց տվյալներով՝ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում արտադրության ծավալի անկումը կամրապնդվի 2,3 տոկոսի մակարդակում: Ընդ որում՝ երրորդ եռամսյակում ակնկալվում է աճ. նախորդ ամիսների հետ համեմատած՝ աճը կկազմի 8.7 տոկոս:

Հավանականությունը, որ պանդեմիան կնահանջի ավելի վաղ, քան ակնկալվում էր, ցածր է: Հատկապես լուրջ ցնցումներ են սպասվում արդյունաբերության ոլորտում. առաջին երեք ամիսներում անկումը կազմել է 4,4 տոկոս, ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում այն կհասնի 18 տոկոսի: Ինչ վերաբերում է մասնավոր սպառմանը, ապա այդ ոլորտում կանխատեսվում է 3,3 եւ 13,6 տոկոս անկում առաջին երկու եռամսյակներում: Այնուհետեւ իրավիճակը փոքր-ինչ կկայունանա եւ անգամ կաճի 12 տոկոսով հուլիսից սեպտեմբերի ընթացքում:

Եվրագոտու ՀՆԱ աճը 2019 թվականին կազմել է 1,2 տոկոս՝ ի տարբերություն նախորդ տարվա:

Ավելի վաղ Եվրոպական կենտրոնական բանկն արդեն սկսել էր ձեռքբերել Իտալիայի պետական պարտատոմսերը SARS-CoV-2 պանդեմիայի տնտեսական հետեւանքները մեղմելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ