News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է մոտ 20 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։

Նշենք, որ Առուստամյանն ապրիլի 25-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել է։ Սուքիասյանը հայտնեց, որ այսօր կամ վաղը վերաքննիչ բողոք է ներկայացնելու կալանավորման որոշման դեմ։

«Մոտ 10 տարի առաջ պայմանագրով, տոկոսով փոխառությամբ գումար է տվել 2 անձի, տարեկան 4%-ով։ Բայց այդ պայմանագրերի ժամկետները երկարացված են 2 անգամ, գործող պայմանագրեր են, իրավական արժեք ունեն. մոտ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի մասին է խոսքը։ Պարտավորական իրավունք կա այստեղ, առկա է պայմանագիր»,- ասաց Սուքիասյանը։

Պաշտպանը հայտնեց, որ Առուստամյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է դեռեւս 2019 թվականի օգոստոս ամսին. «Դրանից հետո նրան չեն կանչել հարցաքննության ու հանկարծ ապրիլի 25-ին հրավիրում են հարցաքննության ու կալանավորում։ Այստեղ բացարձակապես իրավաբանություն գոյություն չունի, չկա իրավագիտակցություն»։

Անդրադառնալով համավարակի տարածման խնդրին նաև ՔԿՀ-ներում, Սուքիասյանն ասաց, որ Սեդրակ Առուստամյանը գտնվում է ռիսկային խմբում. «Առուստամյանը 60-ն անց է, ունի սրտի հետ կապված խնդիր, որի մասին մենք դատարանում բարձրաձայնել ենք»։

Նշենք, որ բացի այս քրեական գործից, Սեդրակ Առուստամյանին եւս 2 մեղադրանք էր առաջադրվել։

Նրան մեղադրանք է առաջադրվել Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու համար.  ՀՀ ՔՕ-ի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը եւ դրա հետեւանքները չվերացնելը, ինչպես նաեւ ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը եւ անօրինական կառույցները չքանդելը)։

Մյուս քրեական գործը վերաբերում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանը, որի շրջանակում Սեդրակ Առուստամյանին առաջադրվել է մեղադրանք եւ նրան կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաեւ հարկային պարտավորություններից խուսափելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ