News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակը դարձավ Հայաստանից ԱՄՆ կարեւոր այցի հետաձգման պատճառը: Այս մասին մայիսի 4-ին ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳՆ 2018-2019 թվականների գործունեության քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ հարաբերությունների օրակարգը ծավալուն է, երկկողմ հարաբերությունների զարգացման լավ ներուժ կա: Նախարարը հիշեցրեց, որ 2019 թվականին ԱՄՆ աջակցությունը 40 տոկոսով մեծացել է՝ հասնելով 60 մլն դոլարի:

Չնայած իր՝ ԱՄՆ-ի համար համավարակի ծանր հետեւանքներին, որոշում է ընդունվել Հայաստանին տրամադրել 1 մլն դոլարի օգնություն՝ հետեւանքների վերացման համար: Ինչ վերաբերում է Արցախին ցուցաբերվող օգնության կրճատմանը, ապա նախարարը նշեց, որ մեկնաբանություններում հակիրճ կլինի. խոսքը կոնկրետ ծրագրերի իրականացման մասին է, սա հետեւողական երկխոսություն է, եւ չարժե դրա մասին խոսել անցյալ կատարյալ ժամանակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ