News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱԺ քննարկմանը ներկայացված օրինագիծը մի շարք փոփոխությունների է ենթարկվել եւ ենթադրում է, որ հանրապետության տարբեր համայնքների ղեկավարները նվիրատվություն ստանալու դեպքում պետք է հայտարարագրի տվյալ նվիրատվությունը՝ սկսած 2020 թվականի հունվարի 1-ից: Այս մասին ԱԺ նիստում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում հավելումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, օրինագծի հեղինակներից մեկը՝ Սոնա Ղազարյանը:

Նա նշեց, որ համայնքների ղեկավարները պարտավոր կլինեն հայտնել նվիրատվության մասին միայն այն դեպքում, երբ այն գերազանցում է 100 000 դրամը: Ընդ որում, Երեւանի քաղաքապետը պարտավոր կլինի հայտնել 1 մլն դրամը գերազանցող նվիրատվության մասին: «Երեւանի քաղաքապետը պարտավոր կլինի հայտնել այդ մասին քաղաքապետարանի Erevan.am  կայքի միջոցով»,-ասաց Ղազարյանը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ