News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված միջոցառումների վրա մինչեւ այժմ ծախսվել է 2,4 մլրդ դրամ գումար, հավաքված գումարը կազմում է 4 մլրդ 540 միլիոն դրամ։   Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մինչեւ այժմ կորոնավիրուսի հատուկ հաշվի վրա փոխանցվել է մոտավորապես 1 միլիարդ 98 միլիոն դրամ գումար, 2 մլրդ 15 միլիոն դրամ ստացվել է պետական բյուջեից, եւս 1 մլրդ 420 մլն շուտով կստացվի պետբյուջեից, ընդամենը՝ 4 մլրդ 540 միլիոն դրամ։  Փաստացի ծախսը, որ դուրս է եկել հաշվի համարից, կազմել է 2,4 մլրդ դրամ։ Սա համարում եմ շատ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար։ Կատաստոֆիկ փոքր թիվ է, որովհետեւ տարբեր գնահատականներով մեր երկրին այս գործողությունների համար մինչեւ տարվա վերջ անհրաժեշտ է լինելու մոտավորապես 300 մլն դոլար»,- նշեց նախարարը։

Նախարարի խոսքով՝ 464 մլն դրամ ծախսվել է բժշկական կենտրոնների շինարարության վրա, որոնք  մեկ-երկու ամսվա ընթացքում բերվել են ներկա վիճակին։ Մինչեւ օրս կատարված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 752 մլն դրամ, 464-ն արդեն վճարված է։

Բժշկական սարքերի վրա ծախսվել է կամ կծախսվի 1,6 մլրդ դրամ (նաեւ այլ աղբյուրներից՝ վարկային միջոցներ, նվիրատվություններ)։

«Մատակարարված՝ 492 մլն դրամի, սպասողական՝ 970 մլն դրամի, եւ մրցույթային փուլերում՝ 164 մլն դրամի»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ