News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Կրեդիտայն քարտերի սպասարկման աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ ամերիկյան Mastercard-ը, իր աշխատակիցներին թույլ կտա տնից աշխատել՝ մինչեւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնվելը: Reuters գործակալությանը հայտնել է ընկերության գլխավոր մասնագետ Մայքլ Ֆրաքարոն:

«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում մեծ թվով աշխատակիցներ կշարունակեն աշխատել տնից... Այս առումով մեզ մոտ ամեն ինչ լավ է: Մենք կողմ ենք այս ընտրությանը»,- ասել էՖրաքարոն:

Ըստ նրա՝ Mastercard-ի աշխատակիցների մոտ 90 տոկոսը ներկայումս հեռավար կարգով է աշխատում:

«Հենց պատշաճ փորձարկումներ իրականացվեն եւ պատվաստանյութ հայտնվի, իսկ մարդիկ իրենց հարմարավետ կզգան վերադառնալու համար, մենք կկարողանանք ավելին տեսնել»,- շեշտել է Ֆրաքարոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել էր COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է հիվանդությամբ վարակման ավելի քան 4.7 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 318 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ