News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի պանդեմիան կարող է հանգեցնել կենդանիների անօրինական առեւտրի մեծացմանը, որսագողության աճին, բիզնեսի նկատմամբ էկոլոգիական պահանջների մեղմացմանը, անտառային հրդեհների թվի աճին, ֆինանսական բնապահպանական ծրագրերի կրճատմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին (WWF):

«2020 թվականին պանդեմիայի պատճառով աշխարհը լուրջ մարտահրավերների առջեւ կկանգնի: Կենսաբազմազանության օրը Ռուսաստանի WWF-ն զգուշացնում է հիմնական սպառնալիքների մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ WWF ներկայացուցիչների՝ առաջին սպառնալիք կարող է լինել վայրի կենդանիների անօրինական առեւտրի մեծացումն ու որսագողության աճը: «Որոշումներից մեկը կարող է լինել մինչեւ 100 հազար ռուբլու չափով ֆաունայի կարեւոր ռեսուրսների խմբաքանակների արժեքի շեմի նվազեցումը, որոնց մաքսանենգության համար կարող է սպառնալ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածը, ինչպես նաեւ գերատեսչությունների միջեւ օպերատիվ համագործակցության լավացումը»,-համարում են էկոակտիվիստները:

Երկրորդ սպառնալիքը արդյունաբերության համար սպառնալիքների մեղմացումն է, քանի որ դժվար տնտեսական իրավիճակի ֆոնին դեռ հնչում են արդյունաբերական ձեռնարկությունների էկոլոգիական պահանջները թուլացնելու առաջարկներ:

Երրորդ սպառնալիքը անռատային խոշոր հրդեհների առաջացումն է: «2020 թվականի առաջին 4 ամիսներին Ռուսաստանում անտառային հրդեհների ընդհանուր տարածքը կազմում է 4 մլն հա: Ապրիլի կեսերին այդ ցուցանիշը հասել է առավելագույնի: Այդ պատճառով անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պետական ֆինանսավորումը երկու անգամ մեծացնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Չորրորդ սպառնալիքը բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման կրճատումն է:

«Կենսաբազմազանության կրճատման գլխավոր պատճառներից մեկը բնակության վայրերի կրճատումն է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հինգերորդ սպառնալիքը հատկապես թանկարժեք անտառների հատումն է: WWF-ի վերջին տվյալներով ՝ երկրում մնացել է 247 մլն հա նախաստեղծ անտառներ: Դրանք անհետանում են տարեկան 1,6 մլն հա արագությամբ, եւ այդ արագությունը կտրուկ աճում է:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ