News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տնտեսության սահմանափակումները պետք էր մտցնել ավելի շուտ, ոչ թե մարտի կեսին եւ եթե մարտին բոլոր միջոցառումները ճշգրտորեն և արդյունավետ անեինք, այս վիճակում չէինք լինի։ «Արմնյուզ» ՀԸ Դավիթ Սարգսյանի հեղինակային  «#ՕրաԽնդիր» հաղորդմանը հայտարարել է   ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը:

«Բոլոր այն երկրները, որոնք ուշացրին կանխարգելիչ միջոցառումները, վատ արդյունք ունեցան, և այսօր արդեն խնդրահարույց է, թե դրա հետևանքով մենք ինչպիսի համաճարակային իրավիճակ ունենք. վարակումն այլևս օջախներով չէ, և դժվար է ասել՝ ինչ կտա տնտեսությունը նորից փակելը», ասել է Վաչե Գաբրիելյանը:

Ըստ նախկին փոխվարչապետի՝ եթե անգամ երկիրն  անցնի տոտալ կարանտինի, վիրուսն արդեն դուրս է վերահսկողությունից, և եթե ամբողջական փակում ունենանք, որևէ օջախի սահմանափակում չենք ունենալու:

«Դրա փոխարեն պետք է շատ ավելի խիստ ընթացիկ վերահսկողություն իրականացնել: Ավելի ճիշտ է տոտալ վերահսկողության սահմանումը փողոցներում, ավտոբուսներում, խանութներում՝ շատ խիստ տուգանքներ նշանակելով: Պետությունը պետք է հարկադրանքի միջոցների դիմի՝ չբացառելով համոզելը»,- նշել է նա:

Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ վարակի դեմ պայքարում կա երկու ծայրահեղ մոտեցում՝ չինական և շվեդական. Չինաստանի մոդելը կոշտ մեկուսացում է ենթադրում, Շվեդիայինը՝ կարանտին չհռչակելը.

«Մենք ոչ Շվեդիա ենք, ոչ Չինաստան, մեր ճանապարհը ոսկե միջինն է, այն պետք է փնտրել և գտնել:  Վրաստանը կարանտինին հետևեց շատ ավելի խստորեն, քան մենք, տուգանքները շատ ավելի հետևողականորեն էին կիրառվում, նրանք կարողացան օջախները սահմանափակել: Եթե մարտին բոլոր միջոցառումները ճշգրտորեն և արդյունավետ անեինք, այս վիճակում չէինք լինի»:

Նախկին փոխվարչապետի կարծիքով՝ այսօր հնարավորինս շատ մարդ պետք է աշխատի տնից, եթե կա դրա հնարավորությունը, պետություն էլ պետք է Աշխատանքային օրենսգրքով հատուկ կարգավորումներ տա, օրինակ՝ գործատուներին հորդորի սեփական տրանսպորտային միջոցներն օգտագործել.

«Բնակչության կեսից ավելին չի օգտվել աջակցության որևէ ծրագրից: Պետք էր շատ ավելի լայն շրջանակի ընդգրկել աջակցության ծրագրերում, դա անել ավելի արագ՝ սահմանային դեպքերին մեծ ուշադրություն չդարձնելով: Երկարաժամկետ հեռանկարում այդ օգնությունը պետք է լինի խիստ թիրախային: Եթե կառավարությունը ստիպում է մարդկանց տնից դուրս չգալ, պետք է գումարային խթան առաջարկի»:

Ըստ Վաչե Գաբրիելյանի՝ կառավարությունը մի կողմից պետք է քննարկի հարկային արձակուրդների տարբերակը շահութահարկի գծով, մյուս կողմից՝ մշակի ճյուղային քաղաքականություն, օրինակ, տուրիզմի ոլորտային ներուժը պահպանելու նպատակով: «Մենք դեռևս չենք կորցրել բոլոր շուկաները, բայց աշխատելու ենք շատ ցածր հզորությամբ: Կանխատեսվում է համաշխարհային տնտեսության  10 տոկոսի անկում: 2009-ի 14 տոկոսանոց անկման պատճառը շինարարություն էր, հիմա մենք նման համամասնություններ չունենք: Զրոյական վիճակ, ամեն դեպքում, չենք ունենա»,- ամփոփել է նախկին փոխվարչապետը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ