News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան մյուս երկրներից ավելի սաստիկ է տուժում կորոնավիրուսի համավարակից. 19 երկրների շարքում, որոնք նման վիճակագրություն են հրապարակում, երկրում դիտվում է մահացության ամենաբարձր մակարդակը, հայտնում է Financial Times պարբերականը՝ հիմք ընդունելով նման տվյալների ուսումնասիրությունը:

Պարբերականի տեղեկություններով՝ այս տարվա մարտի 20-ից հետո Միացյալ Թագավորությունում գրանցվել է մահվան 59 537 դեպքով ավելի, քանի միջինը ներկայացված է ամենամյա վիճակագրության մեջ, ինչը «մատնացույց է անում, որ վիրուսն ուղղակիորեն կամ անուղղակիորեն դարձել է 1 մլն մարդուն բաժին ընկնող 891 մահվան պատճառը»:

Համավարակի այս փուլում սա մահացության ամենաբարձր մակարդակն է, քան ցանկացած այլ երկրում, որոնք հրապարակում են բազմակողմանի որակյալ տվյալներ, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում եւ Բելգիայում: Մահացության միջին մակարդակի համեմատությամբ՝ Բրիտանիան մահերի թվի մեծացմամբ նույնպես գերազանցում է եվրոպական մնացյալ բոլոր երկրներին՝ այս ցուցանիշով աշխարհում զիջելով միայն ԱՄՆ-ին, նշում են հոդվածի հեղինակները:

Մյուս երկրներում, ինչպես Չինաստանում, Բրազիլիայում եւ Ռուսաստանում, որոնք եւս սաստիկ տուժել են կորոնավիրուսի համավարակից, «մահացության մակարդակը մի փոքր ցածր է, քան Մեծ Բրիտանիայում»: Տվյալները վկայում են, որ այս դեպքում կարեւոր գործոն են «դարձել կարանտինը մտցնելու ժամկետները», նշված է հրապարակման մեջ: Գերմանիայում եւ Նորվեգիայում սահմանափակող միջոցառումները մտցվել են կորոնավիրուսի զանգվածային տարածման նախնական փուլում, իսկ բրիտանական կառավարությունը այս դեպքում ավելի երկար սպասեց:

Ֆլորիդայի համալսարանի կենսավիճակագրության ամբիոնի դոցենտ Նաթալի Դինի խոսքով՝ որոշ երկրների, այդ թվում Իտալիայի, «բախտը չբերեց այն տեսակետից», որ նրանք առաջինը ենթարկվեցին կորոնավիրուսի հարվածին, բայց դա մյուս պետություններին, ինչպես եւ Մեծ Բրիտանիային, թույլ տվեց դրանից դասեր քաղել: Փորձագետը զարմանք է հայտնել Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընդունման հապաղմամբ, Իտալիայում տեղի ունեցողի ժամանակ սպասելու վերաբերյալ բանավեճերով: Ինչ վերաբերում է Լոնդոնին, որտեղ դիտվել է կորոնավիրուսի տարածման կտրուկ աճ, ապա ակնհայտ է, որ [միջոցառումների ընդունման առումով իշխանությունների] ավելի վաղ միջամտությունը կնպաստեր կյանքերի փրկությանը», կարծում է նա

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը անցել է 267 հազարից, իսկ մահվան դեպքերի թիվը մոտեցել է 37,5 հազարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ