News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երեւանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։

Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այդուհանդերձ, ամենահաճախակի խախտումները գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում են գրանցվում։

Դիտարկումների ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրել են խախտումներ, մասնավորապես, ախտահանման սահմանված նորմերում։ Արձանագրվում են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, արտաքին շփման մակերեսները ճիշտ կամ պատշաճ չեն ախտահանվում։ Աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքերն ամենահաճախ դիտարկվողն են: Արձանագրվում են ջերմաչափման և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ: Որոշ տնտեսվարողների մոտ բացակայել են օգտագործված դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակվող՝ ոտնակով աղբամաններ,  արտահագուստի համար նախատեսված առանձին հանդերձապահարաններ:

Պարետի կողմից սահմանված կանոնները չպահպանած տնտեսվարողների նկատմամբ կայացվում է 24-ժամյա  կասեցման որոշում՝  ժամանակ տալով տնտեսվարողին վերացնել արձանագրված խախտումները, զուգահեռ իրականացվում է նաև  խորհրդատվական աշխատանք տնտեսվարողների հետ:

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝  անակնկալ ստուգայցերը շարունակվում են  ողջ հանրապետությունում և  հորդորում է տնտեսվարողներին խստորեն պահպանել ՀՀ պարետի հաստատած կանոնները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ