News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ հաղթանակի մասին հայտարարել դեռ վաղ է, սակայն ամենավատն անցել է։

«Կարծում եմ, որ վատագույն սցենարն անցել է, սակայն միաժամանակ մենք պետք է պահպանենք զգոնությունը եւ միջոցներ ձեռնարկենք բոլոր տարածաշրջաններում»,- AFP-ին տված հարցազրույցում ասել է Համադ Հասանը։

Վեց միլիոն բնակչությամբ երկրում արձանագրվել է վարակման զարմանալիորեն ցածր թիվ։ Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներով՝ համաճարակի սկզբից լիբանանում գրանցվել է վարակման 1233 եւ մահվան 27 դեպք։

Մի քանի շաբաթվա կարանտինից հետո կառավարությունը հայտարարել է, որ սահմանափակումները, այդ թվում՝ պարետային ժամը, այս շաբաթ կհանվեն։

Նախարարի խոսքերով՝ Լիբանանը նույնիսկ կարող է իրեն թույլ տալ իր որոշ աշխատակիցների ուղարկել այլ երկրներին օգնություն ցուցաբերելու։ «Ես մտածում եմ բժշկական ուղեւորությունների կազմակերպման մասին՝ անհրաժեշտության դեպքում որոշ երկրների օգնելու համար»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ