News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քայլականներն իրենց արտակարգ են զգում արտակարգ դրության պայմաններում - հանրահավաքներն արգելված են, հանրաքվեն՝ կիսաչեղարկված, ում ուզում, երբ ուզում՝ տեղորոշում են, և այլն։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Ինչպես և սպասվում էր՝ քաղաքական իշխանությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրությունը։ Քայլականներն իրենց արտակարգ են զգում արտակարգ դրության պայմաններում - հանրահավաքներն արգելված են, հանրաքվեն՝ կիսաչեղարկված, ում ուզում, երբ ուզում՝ տեղորոշում են, և այլն։ Վաղը լինելու է կառավարութան արտահերթ նիստ, ապա՝ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ արտակարգ դրությունը երկարացնելու համար։

Կառավարրությունը դեռ չի հրապարակել «հունիս-հուլիս եթերաշրջանում» արտակարգ դրության նոր կանոնները, և մենք չգիտենք՝ արդյո՞ք ուժի մեջ է մնալու խաղաղ հավաքների տոտալ արգելքը, մինչդեռ այդ արգելքը վաղուց արդեն անհամաչափ է և անիրավաչափ։

Մի բան ինձ պարզ է. պետք է ամեն ինչ անել այդ տոտալ արգելքը վերացնելու համար, և անձամբ ես այլևս չեմ պատրաստվում բավարարվել հրապարակային խոսք ասելով ու բարձրաձայնելով։ Քաղաքացուն պետք է վերադարձնել խաղաղ հավաքների ազատությունը և վերջ»։

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ