News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գերմանական Condor չարտերային ավիաընկերությունը մինչեւ 25 տոկոսով կկրճատի իր աշխատակիցների թիվը ծախսերը նվազեցնելու եւ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամից հետո վերականգնվելու համար, հայտարարել է ընկերության ղեկավար Ռալֆ Թեքենթրափը Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթին տված հարցազրույցում։

«Մյուս ավիաընկերությունների նման մենք եւս ստիպված կլինենք կրճատել մեր հաստիքները 15-25 տոկոսով։ Դա կազմում է 650-1000 աշխատատեղ»,-հայտարարել է նա։

Թեքենթրափի խոսքով՝ նա ակնկալում է, որ ավիաընկերությունների ոլորտում ճգնաժամը կտեւի մինչեւ 2024 թվականը։

Ապրիլին Գերմանիայի կառավարությունը եւ Հեսեն դաշնային հողի իշխանությունները համաձայնվել էին տրամադրել ավիաընկերություն 550 մլն եվրոյի չափով վարկ, երբ LOT լեհական ավիաընկերության սեփականատերը հրաժարվել էր կոնցեռնը գնելու գործարքից։

«Մենք կունենանք ավելի փոքր եկամուտ, ավելի մեծ ծախսեր, եւ մենք ստիպված կլինենք վճարել պետական աջակցության համար։ Կբարձրանա ավիատոմսերի միջին արժեքը»,-հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ