News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նոր շրջադարձ Հանրապետության երկրորդ նախագահի դեմ քրեական գործով։ Վերաքննիչ դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը: Նախագահող  դատավոր Արսեն Նիկողոսյանի վճռով Ռոբերտ Քոչարյանը 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։  Նշենք, որ առողջական խնդիրների պատճառով նախկին նախագահը ներկա չի եղել նիստին։

Մեկ այլ աղմկոտ դատավարության գլխավոր հերոս ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրիկնադեմին է ժամանել դատարանի՝ Շենգավիթի նստավայր, որտեղ քիչ անց մեկնարկել է նրան կալանավորելու միջնորդության քննությունը։ Նա բարձր տրամադրությամբ ողջունել է դատարանի բակում հավաքված ԲՀԿ–ականներին եւ մտել դատարանի շենք, որի  մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացված։

Ավելի ուշ դուրս գալով դատարանից Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասել է, որ երկրի վիճակի մասին իր նախկին հայտարարությունները մնում են ուժի մեջ. «Երկիրն այսօր ղեկավարվում է ֆեյքերով», ասել է նա։

ՀՔԾ պետն ով է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ։ Այս բառերը Բարձրագույն դատական խորհրդի բակում, լրագրողներին ասել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ ԲԴԽ-ն քննում էր դատավոր Ազարյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։

Ալեքսանդր Ազարյանի դեմ վարույթ հարուցելու որոշման ներածականում պետք է նշված լիներ նաեւ Ազարյանի ներկայացուցչի անունը, սակայն այն չկա։ «Ինչո՞ւ չկա, ինչու եք օրենքը խախտում» ԲԴԽ նիստին դիմելով արդարադատության նախարարին հարցրել է Ազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը։  Նիստը հետաձգվել է եւ նշանակվել հունիսի 25-ին։ Նշենք, որ վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում դատավոր Ազարյանի հնչեցրած գնահատականն է։

Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք, օրը վարչապետ Փաշինյանը սկսել է ֆեյսբուքյան այս գրառմամբ: «Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել: Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը», գրել է նա:

Այս նոր դեպքերի հետ կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում հասել է 18698-ի: Մահացածների թիվն ավելացել է 7-ով եւ կազմել 309: Նախորդ օրն արձանագրվել էր մահվան 2 դեպք, երբ մարդիկ ունեցել են COVID-19, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 101 է:

Մեզ չի հաջողվում թվերն իջեցնել, արդեն կառավարության նիստում նշել է վարչապետը: «Հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում եւ մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել»,- ասել է Փաշինյանը, հիշեցնելով, որ այժմ քաղաքացիները պետք է ունենան նաեւ անձը հաստատող փաստաթուղթ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ թեեւ միտումների առումով դրական տեղաշարժ կա, սակայն բացարձակ թվերի առումով վիճակը լավ չէ: Ըստ նրա՝ ռեանիմացիոն մահճակալների թիվը 200-ից հասցվել է 263-ի:  Թորոսյանը հիմա էլ բոլորին խնդրել է չկրել գործվածքից դիմակներ, այլ բժշկական եռաշերտ դիմակներ, որոնք, ըստ նրա, ավելի լավ են պաշտպանում, թեեւ հիշեցնենք, որ ժամանակին նա հորդորում էր պաշտպանվել թաշկինակով կամ նույնիսկ շարֆով

Մենք անձնական տվյալները սրբորեն պաշտպանում ենք, դրա համար հանրության մի ստվար զանգված չի հավատում, որ երկրում կորոնավիրուսից մահացած մարդիկ կան, ասել է Փաշինյանը՝ խոսելով 20-րդ միջոցառումից, որով աջակցություն ստացողների տվյալների հրապարկումը կարող է խախտում դիտարկվել: «Էս նեյնիմներին պետք է վերջ տաք։ Ով չի ուզում իր տվյալը հրապարակվի, թող չդիմի այս օգնության համար»,- ասել է վարչապետը:

Կառավարության նիստից հետո վարչապետը շրջել է Երեւանի կենտրոնական փողոցներով եւ քաղաքացիներին դիմակներ բաժանել։ Նա խնդրել է զգույշ լինել, հաճախ  փոխել դիմակը, սոցիալական հեռավորություն պահել։ Քաղաքացիներից մի քանիսը վարչապետի հետ լուսանկարվելու ցանկություն է հայտնել։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որոնք իրականությունից կտրված աչքեր են։ Հիշեցնենք, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ  Տուսկը  հայտնել էր ԵԺԿ-ի մտահոգությունը Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով եւ կոչ արել իշխանությանը զերծ մնալ  ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ հայտարարել է, որ իշխանությունը շարունակում է տեղեկատվական լկտի գրոհները, նկատի ունենալով համացանցում տարածվող տեսանյութը, որում ենթադրյալ ԲՀԿ–ականներն իրենց անդամատոմսերը գետն են նետում։ Արման Աբովյանի խոսքով՝ եթե նախկինում ունեինք տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտներում ճգնաժամ, ապա այսօր դրան գումարվել է քաղաքականը,  որի  միակ մեղավորը իշխանություններն են։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.40 դամով ու  կազմել 479.93 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.36 դրամով ու հասել 539.89 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.71 դրամով ու կազմել  599.38 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու հասել 6.93 դրամի։

Հունիսի 19-ին Հայաստանի մարզերի մեծ մասում եւ մայրաքաղաքում  գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:  Երեւանում առաջիկա գիշերը կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +30+32:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ