News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սահմանադրական փոփոխությունները տարածվում են նաեւ ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի վրա։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի այն հայտարարությանը, որ իր վրա չեն տարածվում այդ փոփոխությունները։

«Ակնհայտ է, որ վերաբերում է։ Սահմանադրության տեքստի ցանկացած եղանակով փոփոխության տեքստի մեկնաբանումը բերում է միանշանակ մեկ եզրահանգման, որ տարածվում է։ Այնտեղ նշված է թե՛ անդամի, թե՛ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ 12 տարի պաշոնավարած անձանց եւ շարունակվում է միտքը։ Ավելին, սահմանադրի կամքը արտահայտված է նաեւ Սահմանադրության փոփոխությունների հիմնավորումներում եւ այդտեղ շատ մանրամասն անդրադարձ կա թե անընդհատությանը եւ մյուս հանգամանքներին»,- ասաց նախարարը։

Բադասյանն անդրադառնալով վիճարկմանը կամ իրավունքների պաշտպանությանը՝ նշեց. «Բնականաբար, ցանկացած անձ, այդ թվում տիկին Գյուլումյանն ազատ է օգտվել արդար դատաքննության իրավունքից»։

Հարցին՝ արդյոք իրեն մտահոգո՞ւմ է այն փաստը, որ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը մեկ տարի է, որ ընտրվել է ՍԴ դատավոր, սակայն չի աշխատում, Բադասյանն ասաց, որ եթե պաշտոնատար անձը չի աշխատում, դա իրեն մտահոգում է։

Լրագրողը նշեց՝ ասում են, թե Կառավարությունը գիտի, որ այս գործընթացը սահմանադրական կարգի տապալում է եւ զերծ է մնում որեւէ գործողություն անելուց, ամբողջ պատասխանատվությունը թողնելով ԱԺ-ի վրա, հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ինքը, Բադասյանն ասաց. «Նախագիծը շրջանառության մեջ դրվել է պատգամավորների կողմից։ Ինչը վերաբերում է որոշակի շրջանակների ճնշման խղճուկ փորձերին, ապա այդ անձանց կատարած հանցագործությունները ժամանակ առ ժամանակ կբացահայտվեն։ Որեւէ սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող։ Ցավում եմ, որ որեւէ մեկը ժողովրդի իշխանության իրականացումը եւ իրականացումը նաեւ ԱԺ-ի միջոցով կարող է դիտել որպես հանցագործություն»։

Հարցին՝ եթե ՍԴ անդամները չլքեն իրենց պաշտոնները, հնարավո՞ր են հարկադրանքի միջոցներ կկիրառվել, Բադասյանն ասաց, որ չի կարծում, թե հարկադրանքի կարիք կլինի, քանի որ Սահմանադրության փոփոխություններն արդեն ուժի մեջ մտած են։

Հարցին՝ արդյոք ժողովրդավարությանը համահո՞ւնչ է, երբ ՍԴ բարձր պաշտոն զբաղեցնող 3 անձ քաղաքական մեծամասնության որոշմամբ մեկ օրում զրկվում են իրենց պաշտոններից, նախարարն ասաց.

«Ես այդ հարցին հարցով կպատասխանեմ. որեւէ մեկի համար մեր հասարակությունում նորմա՞լ է, որ ունենանք ՍԴ, որի մոդելն այն է, որ դատավորները 12 տարով են պաշտոնավարում եւ այդ ՍԴ-ի ներսում իրավիճակ ունենանք, որ 7 դատավոր պաշտոնավարում է ցմահ, իսկ նոր նշանակված դեռ 2 դատավոր եւ ապագայում նշանակվող դատավորները՝ 12 տարի։ Չի կարող դատական մի մարմնում լինել 2 տարբեր կարգավիճակներ ունեցող անձինք, այդ թվում՝ պաշտոնավարման ժամկետի մասով։ Ամբողջ  իմաստն այդ մոդելի կյանքի կոչելն է»։

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, որ ինքը՝ որպես իրավաբան, ամոթի զգացում է ապրել այն ամենից, ինչը կատարվել է ԱԺ-ում, նախարարն արձագանքեց.

«Ես կարող եմ ասել, թե ինչն է ինձ մոտ ամոթ առաջացնում։ Ինձ մոտ ամոթ է առաջացնում, որ հնարավոր է կյանքի կոչել մի մոդել, ամրագրել այդ մոդելը, այնուհետեւ ընդամենը մի քանի օր առաջ նախորդ Սահմանանադրության խմբագրությամբ ընտրվել ՍԴ նախագահ, որպեսզի պաշտոնավարել այդ պաշտոնում ցմահ։ Դա իրոք ամոթ է։ Ինչպես նաեւ ամոթ է քաղաքական իրենց առաջնորդի կատարածը, երբ ի լուր ամբողջ աշխարհի եւ մեր ժողովրդի ստեց, որ Սահմանադրությունը չի փոխվում իր վերարատադրության համար։ Եվ հետո կատարվեց այն, ինչ կատարվեց»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ