News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր տեղեկացա, որ քաղաքական իշխանությունը պատրաստվում է հաջորդ հանցագործությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակացության  անդամ Արսեն Բաբայանը:

«Այսօր տեղեկացա, որ քաղաքական իշխանությունը պատրաստվում է հաջորդ հանցագործությանը:

Մասնավորապես պլանավորում են հիմք ընդունել նախագահի տեղեկացումն այն մասին, թե վերջինս չի ստորագրելու ՍԴ մասին օրենքը և վաղը պետք է հրապարակեն այդ օրենքը` դրանք փորձելով մտցնել ուժի մեջ:

Փորձելով օգնել իշխանությանը խորհուրդ եմ տալիս չանել նոր խախտում: Իսկ դա կրկին կոպտագույն հակասահմանադրական քայլ կլինի, քանի որ.

Սահմանադրության 129-րդ հոդվածով սահմանված է, որ օրենքները ստորագրելու համար Հանրապետության նախագահն ունի 21 օր ժամանակ: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ սահմանադրությամբ նախատեսված այդ ժամկետը նախագահին տրված է օրենքներն ստորագրելու համար, և ոչ թե չստորագրելու:

Հետևաբար որևէ մեկն իրավունք չունի նախագահին տրված ժամկետի ավարտից շուտ իրականացնել որևէ գործողություն:

Ինչ վերաբերվում է նախագահի կողմից ԱԺ նախագահին չստորագրելու մասին տեղեկացման հանգամանքին, ապա այդպիսի լիազությամբ կամ գործառույթով օժտված չէ նախագահը, ուստի այդ տեղկացումը չունի իրավական հենք և չի կարող դառնալ որևէ գործողության իրավական հիմք:

Չէ, ես իհարկե գիտեմ, որ դուք ինչ ուզում անում եք, գիտեմ, որ Հայաստանում դուք իրավական բանդիտիզմ եք իրականացնում, բայց մտքովս անցավ նորից հուշել, որ չլսեք ձեր հայտնի սահմանադրագետին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ