News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիմակով վեսթերնի հերոսի է նմանվում:

«Ես դիմակ դրել եմ, ինձ սկզբունքորեն տեսքս նույնիսկ դուր է եկել... Դա մուգ, սեւ դիմակ էր, եւ ես մտածեցի, որ այն լավ է նայվում: Դա Միայնակ ռեյնջերի տեսք ուներ»,- ասել է Թրամփը Fox Business-ի հետ զրույցում:

«Ես լիովին աջակցում եմ դիմակները, կարծում եմ, որ դիմակները լավ բան են»,- ասել է Թրամփը:

Միայնակ ռեյնջերը Վայրի Արեւմուտքի մասին ամերիկյան մի շարք ֆիլմերի մտացածին հերոս է: Միայնակ ռեյնջերի սեւ դիմակը ծածկում է նրա դեմքի վերին մասը, այլ ոչ թե քիթն ու բերանը, ինչպես հանձնարարում են սանիտարական իշխանությունները կորոնավիրուսի ներկայիս համավարակով պայմանավորված:

Թրամփը երկար ժամանակ հրաժարվում էր հանրային միջոցառումների ժամանակ դիմակ կրել՝ դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ մասնակիցներից ոչ մեկին չի մոտենում, իսկ բոլոր նրանք, ովքեր իր հետ շփվում են, վիրուսի ախտորոշման թեստ են հանձնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ