News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.52
EUR
575.63
RUB
6.66
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան խոսնակ Քայլի Մաքենանին անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գրում է The Washington Post-ը:
Հուլիսի 6-ի Մաքենանին հիշատակել է Հայոց ցեղասպանությունը. նախկինում ԱՄՆ կառավարությունը հրաժարվում էր ճանաչել այս իրադարձությունը:
Հնարավոր է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոտ խորհրդականը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրախ չեն լինի այս կապակցությամբ, նշում է գործակալությունը:

«Միացյալ Նահանգների կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչել հրաժարվելուց տասնամյակներ հետո, քանի որ դա կվաներ Թուրքիային, Սպիտակ տունը երկուշաբթի օրը հիշատակեց այդ տերմինը՝ չնայած՝ ոչ ուղիղ կերպով»,- նշվում է հոդվածում:

Դատապարտելով ցուցարարներին, որոնք պղծում են հուշարձանները հանրապետության ողջ տարածքում՝ Սպիտակ տան խոսնակ Քայլի Մաքենանի վկայակոչել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը՝ հնչեցնելով դրա իրական անունը:

«Կարծեց՝ գիտակցման եւ պատմական գիտելիքների պակաս կա, երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը՝ ի հիշատակ մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ նաեւ ստրկության զոհերի»,- ասել է Մաքենանին։

Սպիտակ տան խոսնակի այս հայտարարությունը վերաբերում էր մի քանի շաբաթ առաջ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում Կապիտոլիոլի մերձակայքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պղծմանը։

Մաքենանիի հայտարարությունն ակնկարկում էր ցուցարարներիհանցագործ անհարգալից վերաբերմունքին պատմության նկատմամբ:

«Սակայն սա եւս պղտոր ջրեր մտնել էր ԱՄՆ նախագահի վարչակազմի համար, որը, ինչպես իր նախորդները, ակնհայտորեն խուսափում էր օգտագործել «ց» տառը»,- նշում է գործակալությունը։

Միացյալ Նահանգները երկար ժամանկ է հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մեծամասամբ Մերձավոր Արեւելքում Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքի պատճառով: Օսմանյան կայսրությունը մեղադրվում է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ավելի քան 1 միլիոն հայ սպանելու մեջ:
Հոդվածի հեղինակի խոսքով՝ Բարաք Օբաման նախագահի թեկնածու լինելու ժամանակ խոստացել էր ճանաչել ցեղասպանությունը, բայց նրա ղեկավարած վարչակազմը չկատարեց խոստումը նրա գործունեության ութ տարիների ընթացքում:

Թրամփի վարչակազմը նույն կերպ խուսափում է այս հարցում ճնշում գործադրելու ուղղությամբ Կոնգրեսի ավելի վճռական ջանքերից։ Այն բանից հետո, երբ անցյալ տարի Կոնգրեսի երկու պալատների ճնշող մեծամասնության կողմից ցեղասպանությունը խորհրդանշական կերպով ճանաչող օրինագծեր ընդունվեցին, Թրամփը հրաժարվեց դրանք ստորագրել, իսկ Պետդեպարտամենտն առարկությամբ հանդես եկավ՝ հայտարարելով, որ այդ քայլը չի բխում ԱՄՆ քաղաքականությունից։

Պարբերականը նաեւ նշում է, որ Մաքենանիի հայտարարությանը արձագանքել է Ամերիկայի հայկական համագումարը։ «Մենք գնահատում ենք, որ (Թրամփի) վարչակազմը ի գիտություն է ընդունել այն, որ Դենվերում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը վանդալիզմի զոհ է դարձել, ինչպես նաեւ՝ պատմական գիտելիքների ավելի լավ ընկալման անհրաժեշտությունը»,- մեջբերում է պարբերականը կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունու խոսքերը:

«Մաքենանիի կողմից բուն բառի օգտագործումը հատկապես ցայտուն է Թրամփի վարչակազմի կողմից, սակայն՝ հաշվի առնելով այն փաստը, որ Թրամփը դադարեցրել է առանձնապես սերտ հարաբերություններն Էրդողանի հետ: Բացի այդ, Թրամփը դուրս է բերել զորքերը Սիրիայի հյուսիսից, ինչպես պնդում են ընդդիմախոսները, այդ թվում՝  շատ հանրապետականներ, թույլ տվեցին Էրդողանին սպանել քրդերին, որոնք ԱՄՆ դաշնակիցներն էին տարածաշրջանում, եւ Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իրե վերջերս լույս տեսած գրքում հայտարարել է, որ Թրամփն Էրդողանին ասել է, որ կմիջամտի Արդարադատության նախարարության գործին, որում թուրքական ընկերություն է ներգրավված: Ըստ ամենայնի, խոսքը Halkbank-ի մասին է»,- նշում է պարբերականը։

The Washington Post-ը նաեւ նշում է, որ Սպիտակ տունը պնդելու է, որ Մաքենանին պարզապես հիշատակել է հուշահամալիրի իրական անունը, բայց նույնիսկ այդ անվան օգտագործումը Սպիտակ տանը երկար տարիներ նպատակահարմար չի եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրք պրոֆեսորը ներկայացրել է Ցեղասպանությունից հետո Հալեպում պատսպարված հայերի պատմություններով իր գիրքը
Թուրք պրոֆեսոր Այհան Աքթարը 1915–ը թե բռնագաղթ թե Ցեղասպանություն է համարում...
Նուրհան Սոյկանի նշանակումը սադրանք է իրավական պետության նկատմամբ եւ պետք է չեղարկվի. Գերմանացի պատգամավոր
Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձեւը քննադատած Նուրհան Սոյկանի նշանակման վերաբերյալ…
Ուղիղ 37 տարի առաջ 5 հայ երիտասարդներ մտան Լիսաբոնի թուրքական դեսպանատուն. Գործողությունից հետո նրանք պայթեցրին իրենց
Ամեն տարի այս օրը՝ Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում բնակվող տասնյակ հազարավոր հայեր ոգեկոչում են զոհված տղաների հիշատակը…
Լիբանանից լրագրող Նշան Դեր-Հարությունյանը կկանգնի դատարանի առաջ Թուրքիայի նախագահին «վիրավորելու» համար․ ԶԼՄ-ներ
Ավելի ուշ իրավիճակին միջամտել է Թուրքիայի դեսպանատունը, որը կազմակերպել է բողոքի ցույց Al Jadeed հեռուստաալիքի շենքի մոտ․․․
«Վերջին հայկական գյուղը» Թուրքիայում արտացոլում է ցեղասպանությունից հետո պահպանած ժառանգությունը․ The Guardian
Վաղուց հասունացել է պահը, երբ Թուրքիան պետք է հատուցի անցյալի համար․ կառավարությունը դեռեւս հրաժարվում է խոստովանել 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն, որի ժամանակ սպանվել է 1.5 միլիոն հայ․․․
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը՝ Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանը վնասելու մասին
Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների իշխանությունների պատշաճ ուշադրությունը այս հարցի նկատմամբ...
Ամենաշատ