News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 03
USD
485.33
EUR
575.46
RUB
6.57
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում սովյալների թիվը կարող է հասնել մեկ միլիարդի, զգուշացնում է «Օգնություն աշխարհի սովյալներին» (Welthungerhilfe) գերմանական բարեգործական կազմակերպությունը: Մասնավորապես, Աֆրիկայի երկրներում եւ հարավային կիսագնդի այլ պետություններում COVID-19-ով պնեւմոնիայի դեպքերը աճում են, շատերը կորցնում են աշխատանքը, տնտեսությունը տառապում է, պարենային ապրանքների գները աճում են, իսկ առողջապահական համակարգերը`ձախողվում են,- ասել է Բեռլինում Welleungerhilfe-ի ղեկավար Մարլեն Թիմեն՝ ներկայացնելով կազմակերպության տարեկան զեկույցը, հայտնում է DW-ը:

Կորոնավիրուսը խորացնում է արդեն գոյություն ունեցող խնդիրները եւ ճգնաժամերը, ինչպիսիք են երաշտը, կլիմայի փոփոխությունը, զինված բախումները եւ առողջապահության համակարգի սխալները, նշվում է զեկույցում: Ընդ որում, աշխարհում քաղցած մարդկանց թիվը կարող է աճել առաջիկա ամիսներին, եւ ամենից շատ համավարակի հետեւանքներից կտուժեն զարգացող ու անցումային տնտեսություն ունեցող երկրները, կարծում է Welleungerhilfe-ն: Մասնավորապես, տրանսպորտի եւ առեւտրի սահմանափակումների պատճառով խափանվում են մատակարարման շատ ցանցեր, իսկ տնտեսական խնդիրները հանգեցնում են աղքատության աճի:

Մտավախություններ կան, որ 2020 թվականին իրավիճակը, որում գտնվում են բնակչության աղքատ շերտերը, վատթարանում է, ասել է Թիմեն: Welthungerhilfe-ն կարծում է, որ կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ սովի տարածման հիմնական պատճառներից մեկը: Այն, մասնավորապես, հանգեցնում է եղանակային արտակարգ պայմանների, ինչպիսիք են շոգը, երաշտը, ցուրտը կամ հորդառատ անձրեւները: Նրանցից «ավելի շատ տուժում են «նրանք, ովքեր ամենաքիչ պատասխանատվությունն են կրում», նշվում է զեկույցում:

Welthungerhilfe-ի տվյալներով՝ աշխարհում ներկայում քաղցած է մնում մոտ 821,6 միլիոն մարդ, որը կազմում է աշխարհի բնակչության 11%-ը: Ընդ որում, 47 երկրներում սննդի իրավիճակը գնահատվում է որպես լուրջ, շատ լուրջ կամ աղետալի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի նոր դեպքեր Վրաստանում
«Երկու նոր վարակվածներից մեկը մեկի շփումը հաստատված աղբյուրի հետ էր, երկրորդ հիվանդի դեպքում վարակման աղբյուրի եւ շփումների մասին տեղեկատվությունը պարզվում է․․․
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 5394 նոր դեպք է հայտնաբերվել
Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 856 264-ի, մահացել է 14 207 մարդ, ապաքինվել՝ 653 593-ը...
Աշխարհի ամենահարուստ երկրները զանգվածաբար գնում են COVID-19-ի դեմ պատվաստանյութը․ ԶԼՄ-ներ
Փորձագետները մտավախություն ունեն, որ այդ «ագրեսիվ գնումը» կվտանգի այլ երկրներին, որոնք կարող են վերջինը լինել պատվաստանյութի ձեռքբերման հերթում․․․
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. 12 քաղաքացի ապաքինվել է
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 243 մարդու մոտ, որից 179-ը հաղթահարել է հիվանդությունը…
Երբ հպարտ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում, սա է պետականության կործանումը. Գեւորգ Պետրոսյան
Սպառված պետականության ապացույցը ոչ հակառակորդի կրակոցներն են, ոչ էլ արտաքին աշխարհից եկող սպառնալիքներն ու մեղադրանքները...
Կորոնավիրուսից մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Հայաստանում նախորդ օրը կորոնավիրուսից մահացած 8 պացիենտներից ամենատարեցը եղել է 90 տարեկան տղամարդ…
Ամենաշատ