Ամբողջ աշխարհում ներկայումս դիտարկվում է կորոնավիրուսի դեմ մոտ 200 պատվաստանյութի կիրառման հնարավորություն: Այս մասին հուլիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Ըստ նրա՝ դրանց թեստավորումից եւ արդյունավետության գնահատումից հետո կսկսեն այն բաշխել տարբեր երկրներում: «Մեր նախարարությունն ակտիվ բանակցություններ է վարում տարբեր ընկերությունների հետ»,- հավելեց Ավինյանը: