News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենահարուստ երկրներն արդեն պայմանագրեր են կնքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 1․3 միլիարդ դեղաչափ գնելու մասին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Airfinity-ի վերլուծաբանների տվյալները:

Նշվում է, որ այդ պետությունների շարքում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ Եվրամիության երկրները: Վերլուծաբանների կարծիքով՝ նրանք մտադիր են եւս 1․5 միլիարդ պատվաստանյութ գնել այն մատակարարումների եւ գործարքների շնորհիվ, որոնք դեռ չեն փակվել:

Փորձագետները մտավախություն ունեն, որ այդ «ագրեսիվ գնումը» կվտանգի այլ երկրներին, որոնք կարող են վերջինը լինել պատվաստանյութի ձեռքբերման հերթում։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան պայմանագիր են կնքել Sanofi եի GlaxoSmithKline Plc ընկերությունների հետ, իսկ Ճապոնիան՝ Pfizer-ի հետ:

Հոդվածի հեղինակները մտավախություն ունեն, որ պատվաստանյութի դեղաչափերը կարող են բավարար չլինել ամբողջ աշխարհի բնակչության համար, իսկ աղքատ երկրներին սպառնում է 2009-ի իրավիճակի կրկնությունը, երբ մի շարք երկրներ փաստացի մոնոպոլիզացրել էին մատակարարումները, փոխանցում է «Գազետա»-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ