News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուղղակի մտածեք, որ հազարավոր վարակումներից կարող էինք խուսափել, եթե Հայաստանում ժամանակին արվեին թեստերը անհրաժեշտ քանակով։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Ռազմինֆո կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկվա դրությամբ Հայաստանում գրանցված էր նոր կորոնավիրուսով 40794  վարակված, որոնցից 1040-ը մահացել են։

Վրաստանում՝ 1319 վարակակիր, որոնցից 17-ն է մահացել։

Իսկ հիմա ուշադրություն...

Հայաստանում այս ամբողջ ընթացքում արել են մոտ 180 հազար թեստ։

Իսկ Վրաստանում՝ 283 հազար PCR թեստ եւ 180 հազար ռապիդ թեստ։

Ընդ որում այդ 283 հազար թեստից 54 հազարով ստուգել են երկիր մտնող բեռնատարների վարորդներին։ Որոնցից 788-ի մոտ վիրուսը հաստատվել է։

Ուղղակի մտածեք, որ հազարավոր վարակումներից կարող էինք խուսափել, եթե Հայաստանում ժամանակին արվեին թեստերը անհրաժեշտ քանակով։

Մի շատ կարեւոր բան էլ 2 օր առաջ Factor.am-ն է պարզել։

Հունիսին «չճշտված հարուցիչով» թոքաբորբի դեպքերը 6,5 անգամ աճել են նախորդ տարվա հունիսի համեմատ։ Այս հունիսին այդպիսի թոքաբորբերի 3895 դեպք է գրանցվել, այսինքն անցյալ տարվա նույն ամսվա համեմատ + մոտ 3000 դեպք։

Իսկ սա՝ այն մասին, թե ինչպես է լինում, որ այդ մարդկանց չեն թեստավորել. «Արսեն Թորոսյանը իր ասուլիսներից մեկում հայտնել էր, որ հնարավոր է լինեն այնպիսի դեպքեր, որ բժիշկներն ասեն՝ իմաստ չունի թեստավորել, քանի որ մարդն ակնհայտորեն վարակված է կորոնավիրուսով»:

 

Ըստ էության, Թորոսյանը նկարագրել է վարակվածների իրական թիվը կոծկելու մեխանիզմը. ասում է «իմաստ չունի թեստավորել, քանի որ առանց թեստի էլ պարզ է, որ կորոնավիրուս է», բայց եւ միաժամանակ այդ մարդկանց կովիդով հիվանդների վիճակագրությունում չեն ներառում։

#ժուլիկներիԻշխանություն

#կորոնարսեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ