News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

AstraZeneca ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները ԱՄՆ-ում ժամանակավորապես դադարեցվել են՝ սպասելով Մեծ Բրիտանիայում լուրջ կողմնակի էֆեկտի քննությանը, նույնիսկ պատվաստանյութի մյուս փորձարկումների վերսկսման դեպքում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով այս իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Ընկերությունը շաբաթ հայտնել էր մասնակիցներից մեկի մոտ կողմնակի էֆեկտների ուսումնասիրությունից հետո փորձարկումները վերսկսելու մասին։

Աղբյուրները լրատվական գործակալությանը հայտնել են, որ ԱՄՆ-ում առնվազն մինչեւ շաբաթվա կես հետաձգվել են հիմնական հետազոտության համար նոր պացիենտների ընդունումը եւ այլ գործողությունները, եւ հայտնի չէ, թե Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությանը որքան ժամանակ կպահանջվի ուսումնասիրություններն ավարտելու համար։

ԱՀԿ-ն ավելի վաղ AstraZeneca ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը որակել էր որպես առավել խոստումնալից։ ԱՄՆ-ում փորձարկումների դադարեցումը կարող է դանդաղեցնել պատվաստանյութին երկրի բնակիչների հասանելիությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ