News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Արդեն որերորդ անգամն է, որ տեսանյութ է տարածվում, որ ոստիկանները բռնի ուժով քաղաքացիներին, որոշ դեպքերում կանանց, լացացնելով բերման են ենթարկում ոստիկանության բաժանմունքներ ու ասում են, որ դիմակ չդնելու պատմություն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, լավագույն դեպքում ոստիկանությունը կարող է տուգանել քաղաքացուն. «Ես նախ դատապարտում եմ այդ ոչ իրավաչափ քայլերը եւ նաեւ պարոն Միրզոյան կոչ եմ անում միանալ մեր կոչին եւ պահանջենք ծառայողական քննություն նշանակեն նման իրավիճակներում: Սա խայտառակություն է: Քաղաքացիների փողոցներում անարգում եւ իրավունքները ոտնահարում են»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նկատեց, որ դատապարտելուց առաջ պետք է նախ պարզել, թե ինչ է եղել. «Բոլոր փաստերով իրականացվում է ծառայողական քննություն եւ քննության արդյունքներից հետո կարող ենք ինչ-որ բան դատապարտել, կամ չդատապարտել: Ասեմ, որ բոլոր տեսանյութերում նկարագրված իրավիճակները շատ կարճ, հատուկ մոնտաժված տեսանյութեր են: Նախապատմությունը ո մեկը չգիտի, թե ինչ է եղել, ինչպիսի դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին եւ այլն: Սպասենք ծառայողական քննությանը, որից հետո կամ կդատապարտենք, կամ կասենք՝ ապրեք, լավ եք աշխատել»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ կյանքն է այդպիսին, որ որո մարդիկ անում են զանցանքներ, հանցանքներ, որի համար կա իրավապահ համակարգ. «Եթե սահմանված նորմերը խախտվում են եւ դրանց համար նախատեսվում են տուժանքներ, ոստիկանությունը պարտավոր է դա իրականացնել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ