News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում աճել է 6.215-ով` կազմելով 1.115.810 մարդ: Ըստ շտաբի` չորս օրվա օրական աճը 0.6 տոկոս է կազմում:

Ամենօրյա աճի ամենացածր տեմպերը գրանցվել են Նենեց եւ Չուկոտկա ինքնավար օկրուգներում (յուրաքանչյուրում` 0-ական տոկոս), Մոսկվայի մարզում, Սմոլենսկի մարզում, Չեչնիայի Հանրապետությունում (յուրաքանչյուրում` 0,.2-ական տոկոս), Կալուգայի մարզում, Տուլայի մարզում, Թաթարստանում, Չուվաշի Հանրապետությունում (0.3-ական տոկոս):

Մասնավորապես, 980 նոր դեպք է գրանցվել  Մոսկվայում, 211 դեպք` Սանկտ Պետերբուրգում, 181-ը դեպք` Ռոստովի մարզում, 172 դեպք` Մոսկվայի մարզում, 157 դեպք` Նիժնի Նովգորոդի մարզում:

Ռուսաստանի Դաշնությունում այս պահին բուժում է անցնում ընդհանուր 178.212 մարդ:

Ռուսաստանում կորոնավիրուսից բուժված հիվանդների թիվն աճել է օրական 5 976-ով, վարակումից հետո վերականգնվել է ընդհանուր 917949 մարդ:

Ըստ շտաբի` ապաքինվածների մասնաբաժինը գերազանցել է վարակվածների ընդհանուր թվի 82.2  տոկոսը:

Մասնավորապես, Մոսկվայում վերջին օրվա ընթացքում ապաքինվելուց հետո դուրս է գրվել 1.191 հիվանդ, Ուլյանովսկի մարզում` 253 մարդ, Իրկուտսկի եւ Վորոնեժի մարզերում` 188, Կեմերովոյի մարզում` 176:

Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 160-ով, սա առավելագույնն է հուլիսի 31-ից ի վեր: Ըստ շտաբի տվյալների` ՌԴ-ում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 19.649 մարդ, ինչը կազմում է Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թվի 1.76 տոկոսը:

Վերջին օրվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում գրանցվել է 25 մահ, 15-ը` Մոսկվայում, 8-ը` Տուվայի Հանրապետությունում, 7-ը` Մոսկվայի մարզում, 6-ը` Ռոստովի մարզում, եւս 42 մարզում մահվան դեպքերը չեն գերազանցել 5-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ