News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 23
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները, որոնք սահմանում են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջները և նախատեսված են հանրապետության տարածքում գործող հանրակրթական (բացառությամբ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար՝ անկախ սեփականության ձևից:

Հրամանով սահմանվել են ուսհաստատություններում կանխարգելիչ ու սանիտարահակահամաճարակային միջոցառումների և աշխատանքի ընդհանուր կազմակերպումը, տարածքների ախտահանմանը, սննդի կազմակերպմանը և սովորողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև սովորողներին ներկայացվող պահանջները։ Հաստատվել են նաև ախտահանման գործընթացի, սովորողների և անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ գրանցամատյանները և ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող իրազեկման թերթիկը։ Սահմանվել է, որ դպրոցներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը, որի կողմից նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։ Վերոնշյալ հրամանով լրամշակվել են Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ, մասնավորապես ամրագրվել է՝ Լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ։ Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ կանոնների պահպանմամբ՝

1) ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում,

2) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ,

3) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը,

4) յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ,

5) պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման պարագաներ,

6) ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։ Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը, դրանք պարտադիր ախտահանվում են:

7) սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70%-անոց սպիրտային հիմքով։

Մասնագիտացված և հատուկ դպրոցների մասով սահմանվել են գործունեության հստակեցված կանոններ՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հակահամաճարակային կանոնները խստորեն կվերահսկվեն. Ոստիկանությունն այսօրվանից կրկին գործի է անցնում
Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական...
ԱՄՆ-ն հաստատել է COVID-19-ի դեմ` Թրամփի ընդունած դեղամիջոցը
Կորոնավիրուսից մահացած 14 անձանցից ամենաերիտասարդը 57-ամյա տղամարդ է
Այսպիսով` երեկ կատարվել է 5760 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք: Ունենք 489 առողջացած…
Կորոնավիրուսով վարակման 2474 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 368053 վերջին մեկ օրում` 5760 նոր թեստավորում...
Խնդրում եմ կարդաք, ես էլ այս տիրույթում այլեւս նույնքան ակտիվ չեմ լինի. Բաբկեն Թունյան
Սրանք խորհուրդներ կամ կոչեր չեն, սրանք խնդրանքներ են…
ՄԱԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը կրկնապատկվել է, իսկ Ադրբեջանում այն աճել է 80 տոկոսով․․․
Ամենաշատ