News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համաշխարհային շուկայում ռուսական պատվաստանյութերի շրջանառությունը կարող է կազմել 100 մլրդ դոլար: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է արտադրել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութերը արտասահմանյան ձեռնարկություններում: «Ինչ վերաբերում է արտահանման աշխատանքներին, դա կարեւոր խնդիր է, սակայն պատվաստանյութը, իհարկե, կարելի է պարզապես վաճառել, սակայն ավելի լավ է հարցը լուծել հետեւյալ կերպ. թող մեր գործընկերները նման արտադրական օբյեկտներ ստեղծեն իրենց երկրներում, եւ մենք կկազմակերպենք մեր պատվաստանյութերի արտադրությունը»,-ասել է նա:

«Ռուսաստանի Դաշնությունում պատվաստումը մեզ համար թիվ մեկ խնդիրն է…Այսօր գլխավոր խնդիրը արտադրական օբյեկտներն ստեղծելն է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը մեծացնելու համար, եւ այդ օբյեկտները պետք է ուղղված լինեն առաջին հերթին ՌԴ քաղաքացիների պատվաստմանը»,-նշել է նա:

«Ինչ վերաբերում է կոշտ, տոտալ սահմանափակող միջոցառումների հնարավորությանը, մենք չենք նախատեսում դա անել, կառավարությունը նման ծրագրեր չունի»,- ասել է Պուտինը: Նա գործարարներին առաջարկել է կորոնավիրուսի տարածման դեմ կորպորատիվ նախազգուշական միջոցներ մշակել: Նա նաեւ գործարարներին կոչ է արել ուշադիր հետեւել ձեռնարկություններում հակաքովիդային միջոցառումների պահպանմանը՝ նույնիսկ հստակ սահմանափակումներից խուսափելու համար։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ