News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործողություններն իսլամի դեմ ուղղված հարձակում են, որոնք կարող է մարդկային զոհերի հանգեցնել: Այս մասին հայտարարել է Չեչնիայի մուֆթի Սալահ-Հաջի Մեժիեւը, նրա խոսքերը հրապարակվել են հանրապետության Մուսուլմանների հոգեւոր վարչության կողմից Instagram-ում, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Մակրոն, դու համար մեկ ահաբեկիչն ես աշխարհում: Դու, վիրավորելով մեր Մարգարեին, վիրավորում ես բոլոր մարգարեներին (խաղաղություն նրանց) եւ բոլոր կրոնները, <...> մարդկության թշնամի, բոլոր մահմեդականների թշնամի, ով չունի բարոյական սկզբունքներ եւ արժեքներ»,- ասել է Մեժիեւը:

Այս կերպ մուֆթին արձագանքել է հոկտեմբերի կեսին Փարիզի մերձակայքում սպանված ուսուցիչ Սամուել Պատիի հիշատակի նվիրված ակցիաներին: Ուսուցիչը սպանվել էր 18-ամյա չեչեն Աբդուլաք Անզորովի կողմից, ով քոլեջի մոտակայքում հարձակվել էր նրա վրա եւ կտրել կոկորդը: Լրատվամիջոցների հաղորդմամբ` սպանության դրդապատճառն այն էր, որ սպանվածը դասերից մեկի ժամանակ ուսանողներին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

Ակցիաների շրջանակներում Օքսիտանիա մարզի Մոնպելյե եւ Թուլուզ քաղաքների հասարակական շենքերի վրա պրոյեկտել էին Charlie Hebdo երգիծական ամսագրի ծաղրանկարները: Ընդ որում, ինչպես գրում է Մեժիեւը, Մակրոնը «հրահանգներ է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները կախել երկրի բոլոր կառավարական շենքերի վրա»: Ըստ մուֆթիի` Ֆրանսիայի նախագահը պետք է դատապարտեր մահացած ուսուցչի գործողությունները, սակայն դրա փոխարեն Մակրոնը «նախապես տանուլ տված արշավն իսլամի դեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ