News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում բժշկական այն հաստատությունների ներկայացուցիչների հետ, որտեղ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հայտնաբերման նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Սմբատյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վ. Պետրոսյանը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Վանյանը և պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Վ. Պետրոսյանն իր շնորհակալական խոսքն է հղել բուժաշխատողներին՝ ռազմական դրության և համավարակի տարածման պայմաններում կազմակերպվող աշխատանքի համար, ինչպես նաև անդրադարձ է կատարել հատկապես զորակոչային տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսի ախտորոշման հետազոտությունների պատշաճ և օրինական իրականացմանը՝ ընդգծելով, որ կեղծ դրական պատասխաններ տալու երևույթը բացառելու նպատակով անհրաժեշտ է  սահմանել առավել խիստ հսկողություն, հետևողականորեն վերահսկել ենթակա անձնակազմի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում նախանշվել է նաև այն իրողությունը, որ Ազգային անվտանգության մարմինները տիրապետում են օպերատիվ իրավիճակին և նման օրինախախտումների վերաբերյալ տվյալներ ստացվելու դեպքում պարտադիր կերպով բացահայտվելու են հանցավոր գործընթացի բոլոր մասնակիցները և պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ՝ ասվածին հավելելով այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և անգամ հանրային հնչեղություն ունեցող նմանատիպ դեպքի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունների մանրամասները:

Աշխատանքային հանդիպման ավարտին ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև համապատասխան բժշկական հաստատությունների ներկայացուցիչները պայմանավորվել են կազմակերպել համագործակցված աշխատանք՝ քննարկված օրակարգային հարցի շրջանակներում հնարավոր թերացումներից, բացթողումներից և իրավախախտումներից զերծ մնալու նպատակով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ